Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար

September 13, 2018

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

 

Հաստիքի անվանումը

 

Իրավաբան

 

 Հիմնական պարտականությունները 

 

  • Ք. Երևանում իրավական խորհրդատվության համար կազմակերպությանը դիմած քաղաքացիների ընդունում և իրավական խորհրդատվության տրամադրում:
  • Թեժ գծով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում, զանգերի գրանցում:
  • Կազմակերպություն դիմած քաղաքացիներին իրենց խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ  դիմումների, հայցադիմումների, հաղորդումների (իրավական փաստաթղթերի) կազմում:
  • Կազմակերպության անունից պատրաստվող հարցումների, գրությունների, հաղորդումների, նամակների, դիմումների, հայցադիմումների նախագծում/մշակում:
  • Իրավաբանական բազայի լրացում:
  • Կազմակերպության ռազմավարական դատավարական գործերի շրջանակներում անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում:
  • Դատական ներկայացուցչություն կազմակերպության դատական գործերի շրջանակներում, մասնավորապես քրեական և վարչական գործերով:
  • Միջազգային զեկույցների համար Իրավաբանական բաժնի գործերի շրջանականերում տեղեկատվության պատրաստում (սահմանված չափանիշներով):
  • Մասնակություն Իրավաբանական բաժնի կողմից իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը:
  • Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ

 

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (ցանկալի է)
  • Վերլուծական հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն Օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
  • Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում
  • Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
  • Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
  • Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
  • Պատրաստակամություն պաշտպանել Կազմակերոպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

 

Մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնել փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:

 

Աշխատավայր՝ ք. Երևան,  Վարդանանց 15, բն. 10, աշխատաժամեր 9:30-18:30:

 

Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ Իրավաբանի թափուր հաստիքի համար, մինչև 2018 թ.-ի սեպտեմբերի 15-ը:

 

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիտումներ՝ 1518

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????