Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը շարունակում է աջակցել բնակչության առավել խոցելի խմբերին, որոնք ինքնամեկուսացվել են Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով:
Մեր աջակցությամբ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2 ամիս շարունակ սնունդով և հիգիենիկ պարագաներով կապահովի 115 տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց: Սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթները կառաքվեն Արմավիրում և Մեծամորում բնակվող շահառուներին՝ հոգալու նրանց կենսական կարիքը ինքնամեկուսացման պայմաններում: