COVID-19 | Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2020 թ․ սեպտեմբերի 18-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ գործընկերությամբ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում համավարակի դեմ պայքարի միջոցներ նվիրաբերելու պայմանագիր կնքեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։
ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի հետ նվիրատվության պայմանագիրը կնքեց ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանը, որը նաև ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամ է։
2.588.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը ՊՈԱԿ-ին կհանձնվի արդեն այսօր։ Նվիրատվությունը ներառում է 800 լիտր ախտահանող հեղուկ, 30.000 հատ դիմակ, 4000 հատ ձեռնոց։
«Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի և դրա շրջանակում իրականացված մյուս միջոցառումների մասին՝ ԱՅՍՏԵՂ։