Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի իրավական աջակցության շնորհիվ Երևանի տարեց բնակչին իր բնակարանից չեն վտարի

July 9, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ

Երևանի 70-ամյա բնակիչ Ռ․ Ն․-ը, որի մասին դեռևս ապրիլին ՀՔԱՎ-ին ահազանգել էր հարևանը, ստիպված չի լինի լքել իր բնակարանը՝ գոնե մինչև իր նախկին կնոջ հետ ունեցած բնակարային վեճի շուրջ դատարանը վճիռ չկայացնի։ Հետագա ընթացքը պարզ կլինի միայն դատարանի վճռից հետո։

 

Ռ․ Ն․-ի հարևանը մեզ տեղեկացրել էր, որ արդեն որերորդ անգամ ոստիկանները փորձում են տարեց տղամարդուն բռնի ուժով դուրս հանել իր բնակարանից։ Պատճառը այն է, որ անհասկանալի պայմաններում բնակարանը բաժին է հասել իր նախկին կնոջ փաստաբանին, որն էլ նախ Ռ․ Ն․-ի իրերն է փորձել դուրս շպրտել բնակարանից՝ վնասելով դրանք, ապա նաև հենց նրան ոստիկանների միջոցով մի քանի անգամ փորձել է դուրս հանել բնակարանից, մի անգամ էլ ոստիկանները Ռ․ Ն․-ին բաժին են տարել, հետո բաց թողել։ Ինքը՝ Ռ․ Ն․-ը, առողջական մի շարք խնդիրներ ունի և բնակվելու այլ տեղ պարզապես չունի։

 

Ահազանգն ստանալուց և խնդրին ծանոթանալուց հետո՝ ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանը ստանձնել էր Ռ․ Ն․-ի իրավունքների պաշտպանությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Դրանով խնդրել էր արգելանք դնել վիճելի անշարժ գույքի նկատմամբ, որպեսզի մինչ դատարանի վճիռը՝ որևէ այլ անձ, բացի բնակարանում այս պահին բնակվող Ռ․ Ն․-ից, չկարողանա որևէ գործողություն կատարել բնակարանի հետ։ Դա հնարավորություն կտար Ռ․ Ն․-ին շարունակելու անխոչընդոտ ապրել իր բնակարանում՝ գոնե մինչև դատարանի վճիռը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։

 

Փաստորեն փաստաբան Թ․ Հ․-ը փորձել էր օգտվել Ռ․ Ն․-ի անօգնական վիճակից և հասնել քաղաքացուն իր միակ կացարանից զրկելուն՝ օգտվելով նրա անօգնական վիճակից,  ինչը կանխվեց ՀՔԱՎ-ի ընտրած մարտավարության շնորհիվ։

 

ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանը արձանագրում է, որ սրանով կանխվեց ևս մեկ մարդու անքակտելի իրավունքների ոտնահարումը․ «Հետագայում ձեռք կառնվեն բոլոր միջոցները, որպեսզի սույն գործով ապօրինություններ թույլ տված բոլոր անձանց գործողությունները «մերկացվեն», և մեղավորները օրենքի ամբողջ խստությամբ կրեն իրենց պատիժը»։

 

ՀՔԱՎ-ը կշարունակի հետևել գործի ընթացքին։

Դիտումներ՝ 801

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????