Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանի ուժային կառույցներում բարեփոխումները կաղում են

February 19, 2024

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանում բարեփոխումների թեման միշտ էլ գրավել է արևմտյան գործիչների ուշադրությունը։ Սակայն նախորդ տարիներին այն ավելի ընդգծվեց, որովհետև Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, թե Երևանը նպատակ ունի ռազմավարական հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ, արձագանք ստացան։

 

Հայաստանում բարեփոխումների ընթացքը հեռու է իշխանությունների ստանձնած հանձնառությունից՝ 2018 թվականից հետո գործն առաջ տանել «հեղափոխական տեմպերով»․ կան հաջողված օրինակներ և ուղղություններ, կան ոլորտներ, ուր բարեփոխումները մեծամասամբ ձևական բնույթ են կրում, և արդեն կան հետքայլեր՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որի գլխավորած կազմակերպությունն, ինչպես հայտնի է, հատկապես ուշադիր է իրավապահ համակարգում, ուժայինների մոտ իրականացվող բարեփոխումներին։

 

Հայաստանում բաեփոխումների թեման լրացուցիչ կարևորություն ստացավ արևմտյան երկրների ու կառույցների հետ Երևանի հայտարարած նոր ռազմավարության համատեքստում, թե սերտ հարաբերությունները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, այլևս Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Արևմուտքից արձագանքում են՝ նոր որակի հարաբերությունները պահանջում են երկիրը բերել համապատասխան՝ ժողովրդավարական, ինստիտուցիոնալ առումով զարգացած մակարդակի, այսինքն՝ իրականացնել բարեփոխումներ։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած թվերը նույնպես վկայում են իրավիճակի վատացման մասին։ Եթե 2014-2018 թվականներին խաղաղ պայմաններում զոհվել են 361 զինծառայողներ, ապա 2019-2023 թվականներին՝ ավելի շատ՝ 373:

 

 

Ամբողջ հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ։

 

Դիտումներ՝ 15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????