Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ճգնաժամը հենց այս Սահմանադրության մեջ է. ինչու իշխանությունը հանրաքվեի չդրեց ամբողջ Սահմանադրությունը

February 12, 2020

Տեսադարան

Ինչպես գիտեք՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Արդյո՞ք հանրաքվեն վերջնականապես կլուծի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը և վերջակետ կդնի հեղափոխությանը:

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշպան Արթուր Սաքունցը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ ճգնաժամը հենց Սահմանադրության մեջ է, և հեղափոխությունը հետևանք էր նաև այս Սահմանադրությամբ ամրագրված կառավարման, որովհետև այն լուծումներ չէր տալիս: «Սահմանադրության մակարդակով ամրագրվել է պետության զավթումը… Համակարգային ճգնաժամ ստեղծող փաստաթղթի մի էլեմենտը, որը կոչվում է Սահմանադրական դատարան, որոշվել է հանրաքվեով լուծարել, բայց դա չի լուծում ամբողջ ճգնաժամը»,- նշեց Արթուր Սաքունցը:

 

Կարեն Քոչարյանը հավելեց, որ ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհը մեկն է՝ ամբողջ Սահմանադրությունը պետք է հանրաքվեով փոխվի. «Ինչո՞ւ հանրաքվեի չի դրվում ամբողջ Սահմանադրությունը: Իշխանությունն ասում է, որ դա հետո կարվի»:

 

Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ Սահմանադրությունը շատ բարդ փաստաթուղթ է, և երկար ժամանակ է անհրաժեշտ ամբողջ Սահմանադրության փոփոխության համար. «Արդեն կազմվել է հանձնաժողով, կստեղծվի Սահմանադրության փաստաթուղթը և այն կդրվի քննարկման: Իսկ եթե ուզում ենք հրատապ լուծել պետության համար կարևորագույն խնդիր, պետք է գնանք հանրաքվեի ճանապարհով: Այստեղ ավելի շատ բարոյական խնդիր է, քան իրավական. ՍԴ անդամները և նախագահը իրենց համար ստեղծել են մի փաստաթուղթ, որով երաշխավորել են իրենց պաշտոնավարումը մինչև թոշակի անցնելը…»:

 

Արթուր Սաքունցն ընդգծեց, որ պետության զավթմանը պետք է տրվեր քաղաքական գնահատական, որի հիման վրա Սահմանադրական դատարանը կլուծարվեր:

 

Դիտումներ՝ 305

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????