Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բադասյանը պետք է խիզախություն ունենա ներողություն խնդրել

August 26, 2020

Տեսադարան

Արդարադատության նախարարը վերջին ասուլիսի ժամանակ ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումները։ Ասուլիսն արժանացել է շատ փաստաբանների և իրավաբանների քննադատությանը։

 

Ռուստամ Բադասյանի թվարկածներն այն հեղափոխական բարեփոխումնե՞րն էին, որոնք խոստացվել էին 2018-ին, և արդյո՞ք հեղափոխության կարգախոսների ծրագրերի պակաս չկար նրա խոսքերում․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «Ցավոք սրտի, ո՛չ։ Ես միշտ էլ ասել եմ, որ բարեփոխումները հեղափոխության հետ որևէ աղերս չունեն, որովհետև, երբ ցանկացած խնդիր, ցանկացած խոչընդոտ չհաղթահարելը, չլուծելը արդարացնում են նրանով, որ գոյություն ունեցող տառին չեն համապատասխանում հեղափոխության օրերին կամ ներկայումս բարձրաձայնվող խնդիրները, ապա ես չեմ հասկանում, թե դրա ինչն է հեղափոխական։ Այսպիսի բարեփոխումները որակյալ կարող էին համարվել, օրինակ, ինչ-որ մի զարգացած երկրում, որտեղ կան մանր-մունր տեխնիկական խնդիրներ, և այդ խնդիրները լուծելու կարիք ունեն։ Այն պայմաններում, որ մենք ապրել ենք 30 տարի, այն իրավիճակը, որն այսօր մենք փաստացի ունենք, նման բարեփոխումներով չեն բարեփոխվելու։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ նախարարն ասում է, թե մի հավատացեք նրան, ով ասում է՝ բարեփոխումները 1-2 ամսում լինում են, նախ ասեմ, որ որևէ մեկը չի ասել նման բան․ կամ նախարարը մոլորության մեջ է, կամ լավ չի հասկացել, թե մենք ինչ ենք ասում։ Բայց ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ օրենքի տառին համապատասխան նման փոփոխություններ հնարավոր չէ անել»։

 

Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց․ «Ես երբ կարդացի Նինայի գրառումը, ճիշտն ասած՝ իմ մոտ էլ հարց առաջացավ, թե էս ո՞վ և ինչի՞ մասին է խոսել, և, բնականաբար, դիտեցի այդ հարցազրույցը։ Ես շատ տպավորված եմ այդ հարցազրույցից, և այդ տպավորության համար էլ փորձում եմ արտահայտվել։ Տեսեք, խնդիրն այն է, թե ինչու չենք նայել։ Ես անձամբ չեմ մտածել, որ արդարադատության նախարարն այն մարդն է, որը կարող է այնպիսի բաներ ասել, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել։ Խոսքը վստահության մասին է՝ դե, չենք մտածում, որ արդարադատության նախարարը կարող է մի այնպիսի անհեթեթություն թույլ տա, որ պետք է անհրաժեշտ լինի ուշադրություն դարձնես։ Իսկ ի՞նչ է ասում Բադասյանը։ Նա մեզ անվանում է «իրավունքի աղանդավոր»։ Հիշենք, թե որ դեպքում են ասում աղանդավոր։ Դա այն է, երբ պաշտոնական տեսակետից տարբերվող, կամ պաշտոնական տեսակետին հակադրվող ես, այսինքն՝ դուրս է գալիս, որ Բադասյանն ինքն իրեն համարում է իրավունքի պաշտոնական կրողը։ Սա ունիկալ խոստովանություն է․ արդարադատության նախարարն իրեն է համարում իրավունքի գաղափարի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, իսկ ովքեր նրա հետ համաձայն չեն՝ «աղանդավորներ» են»։

 

Դիտումներ՝ 182

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????