Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Թե Հայաստանի քաղաքական ուժերն ինչ չափով են տուրք տալիս Ալիևի մանիպուլյացիաներին՝ իրենց բարոյական պատասխանատվության տիրույթում է

March 2, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարեց, թե Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձրել է, մնացյալ անձինք դիվերսանտ են և ահաբեկիչ: Ալիևն ըստ էության բարձրացնում է հարցի քաղաքական գինը: Պատահակա՞ն է, որ դա անում է Հայաստանում ներքաղաքական լարման աստիճանի աննախադեպ բարձրացմանը զուգահեռ:

 

Այն, որ աշխարհում և հատկապես Ադրբեջանում, Թուրքիայում և նաև Ռուսաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ միանշանակ է: «Միաժամանակ որպես վերջին ագրեսիան սանձազերծած պետություն, նրա աջակից Թուրքիան, ինչպես նաև այս պատերազմական գործողությունների դադարին նպաստած Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ գիտակցում են, թե պատերազմի այս ծանր հետևանքները ինչ նշանակություն ու ազդեցություն ունեն ներքաղաքական իրադարձությունների վրա։ Նաև՝ նոյեմբերի 9-10-ի գիշերը տեղի ունեցած հարձակման փաստի ուժով։ Իմ համոզմամբ՝ իրենք ժամանակ առ ժամանակ նման հայտարարություններով ստեղծում են գործիքներ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններում որոշ սուբյեկտների համար, որպեսզի օգտագործեն իրավիճակն էլ ավելի լարվածության մեջ պահելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Սաքունցի դիտարկմամբ՝ այստեղ շատ կարևոր նշանակություն ունի իշխանությունների պահվածքը. «Պետք է հաշվի առնել նման անուղղակի միջամտության ռիսկերը և շատ ավելի սկզբունքային, հետևողական, կանխատեսելի վարքագիծ  դրսևորել ու հստակ ներկայացնել հանրությանը։ Կոնկրետ գերիների, անհետ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ արվող քայլերի մասին պետք է հստակ տեղեկատվություն տրամադրվի։ Այն, որ Ալիևը պետք է օգտագործի, ու դա բնորոշ է իր կառավարման բնույթին, մարդասիրական խնդիրները քաղաքական նպատակով, որպես քաղաքական ճնշման գործիք՝ դրանում կասկած չկա։ Բայց որ պետք է նման փորձերը արդյունավետ դիմագրավվեն ու կանխվեն ՀՀ իշխանությունների կողմից, դրանում էլ որևէ կասկած չպետք է լինի։ Եվ ինչքան որ անհետևողական է, անհստակ է, կանխատեսելի չէ իշխանությունների մոտեցումը ռազմագերիների, անհետ կորածների խնդիրների ուղղությամբ, այնքան ինքը նպաստում է նաև այդ  շահարկման ազդեցության մեծացմանը ներքաղաքական իրադարձություններում։ Սա է ամբողջ իրողությունը»։

 

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՀ իշխանություններն ունեն հստակ պարտավորություն հանրությանը պատշաճ իրազեկելու իրենց կողմից իրականացվող քայլերի մասին: «Ի դեպ, պետք է նշել, որ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է անմիջական երկխոսություն։ Ես ինչքան հասկանում եմ, Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսություն գոյություն չունի։ Նաև պետք է միջազգային կառույցները ներգրավվեն, որպեսզի նման հռետորաբանությունը բացառվի։ Հայտնի չէ նաև, թե միջազգային կառույցների հետ ինչ աշխատանք է իրականացվում՝ նկատի ունեմ ԵԽ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, Մինսկի խմբի անդամ մյուս երկու պետությունները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Ի՞նչ է  արվում, որպեսզի այդ մարդասիրական խնդիրները պատշաճ ուշադրության կենտրոնում գտնվեն, նաև՝ արդյունավետ քայլեր կատարվեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Պետք է հասնել  նաև նրան, որ մարդասիրական խնդիրները Ադրբեջանն ու Ռուսաստանը չդարձնեն քաղաքական շահարկման առարկա։ Իսկ թե Հայաստանի քաղաքական ուժերը ինչ չափով են տուրք տալիս այդ մանիպուլյացիաներին՝ արդեն իրենց բարոյական պատասխանատվության մակարդակի մասին է վկայում»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

 

1in.am

Դիտումներ՝ 59

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????