Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ձևավորված մթնոլորտը լարված է և նպաստավոր չէ ՍԴ խնդրի լուծման համար. Սաքունց

February 4, 2020

Տեսադարան

«ԵԽԽՎ-ի այդ զեկույցում արձանագրված են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն և օբյեկտիվ են և չպետք է դա դիտարկել ըստ քաղաքական նպատակահարմարության, որովհետև դատական իշխանության և ՍԴ-ի հետ կապված մտահոգություններն առկա են բոլորիս մոտ։ Մենք էլ մեր հերթին բազմիցս նշել ենք, որ ՍԴ-ի և ընդհանրապես դատական իշխանության հետ կապված  կնճիռը պետք է հանգուցալուծվի բացառապես իրավական ճանապարհով։

 

Համազեկուցողների հայտարարության մեջ ընդամենը ամրագրված է և այո´, բոլորս էլ ընդունում ենք, որ ձևավորված մթնոլորտը լարված է և նպաստավոր չէ  խնդրի լուծման համար, որի  մեջ  իր պատասխանատվությունն ունի  թե´ Սահմանադրական Դատարանը, թե´  իշխանությունները, թե´, առհասարակ, դատական համակարգը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ  մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների այն  հայտարարությանը, որով  նրանք իրենց մտահոգությունն էին հայտնել «Հայաստանի վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև առկա բարձր աստիճանի լարվածության կապակցությամբ» և հորդորել էին իշխանության բոլոր ճյուղերին գործել իրավունքի գերակայության սկզբունքին համահունչ և հարգել այն, ինչպես նաև՝ անմեղության կանխավարկածը,  իրենց գործողություններում և խոսքերում։

 

Արթուր Սաքունցի  խոսքերով՝ այն, որ դատական  իշխանության և ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության մակարդակը ծայրաստիճան ցածր է և այն, որ ՍԴ-ն ուղղակի անմիջական մասնակցություն է ունեցել նախկինում պետության զավթմանը՝ դա փաստ է։

 

«ԵԽԽՎ-ն իր այդ զեկույցում և իր գնահատականներում  հաշվի է առել, որ հիմա մենք իրապես գտնվում ենք ավտորիտար կառավարումից դեպի ժողովրդավարական իրավական պետության անցման ժամանակահատվածում»,-նշեց իրավապաշտպանը։

 

Դիտումներ՝ 375

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????