Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ակտիվություն նկատելի է, ընդհուպ մինչև Սամվել Ալեքսանյանին են հասել

April 11, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օրենքի հետ կապված հարցերում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև մեր երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու, պետության հնարավորության մասին է խոսքը։ Նա մասնավորապես նշել է, որ վերջապես լրահոսում տեսնում ենք, որ թափ է առնում մի գործընթաց, որի մասին մենք վերջին հինգ տարիների ընթացքում անընդհատ խոսել ենք, և որի բացակայության համար ամենաշատն ենք քննադատվել։ Խոսքն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների մասին է։

 
«Այսօր գլխավոր դատախազությունն այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատում է, և հույս ունեմ, որ հարցի էությունը իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի։ Ընդգծեմ՝ ապօրինի գույքի թեման և հարկերից խուսափելու թեման պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչի մասին է։ Դա մեր երեխաների չստացած կրթությունն է, մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է և այլն։ Բաներ կան, որ այլևս անվերադարձ կորսված են, ամենակարևորը՝ ժամանակը»,-ասել էնա:
 

Փաշինյանի խոսքով՝ կառավարության և քաղաքական մեծամասնության քաղաքական կամքն է՝ որ այս ամենը երբեք չի վերաբերվել և չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին.«Մեզ համար սկզբունքային տարբերություն չկա դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում։ Մեր խնդիրին է՝ ապահովել, որ վաղը դա տեղի չունենա»։

 

Իրավապաշտպաններն ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում որոշակի աշխուժություն են նկատում: Թեև, օրինակ, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ վերջերս նշեց, որ տունն իրենն է, և այն պետությանը հետ չի տալու: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փաստաբանն էլ նշել է, որ Աբրահամյանն էլ չի պատրաստվում վերադարձնել իր գույքը, քանի որ չի ընդունում, որ այն ապօրինի է:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ակտիվություն նկատելի է, ընդհուպ մինչև Սամվել Ալեքսանյանին են հասել: Նրա խոսքով՝ մի կողմից դատախազությունը պետք է բավարար գրագետ և որակյալ նյութեր պատրաստի, և երկրորդ՝ եթե չեն համաձայնվում, տեղափոխվում է դատարան, և դատական գործընթացը շատ կարևոր է: Շատ կարևոր ուղերձը, Սաքունցի դիտարկմամբ, այն է, որ կապ չունի՝ մինչև 2018 թվական, թե դրանից հետո էլ, անպատժելիության կանխման գործընթացի ականատեսը պետք է լինենք:

 

Անդրադառնալով մի քանի նախկին պաշտոնյաների հայտարարություններին, թե գույքն իրենցն է և չեն պատրաստվում հետ վերադարձնել՝ Սաքունցը նշեց, որ բնական է, այդ մարդիկ միանգամից չեն համաձայնվելու, բայց պետք է կարողանան հիմնավորել, որ օրինական ճանապարհով են ձեռք բերել այդքան գույք:

 

«Պետության նկատմամբ ծառայությունը որևէ հանցագործություն չի կարող «ջրել»: Գույքի սեփականատերը պետք է հիմնավորի գույքի ձեռք բերման համար ֆինանսական միջոցների օրինականությունը»,-ասաց նա՝ հավելելով՝ հասարակությունը սպասելիք ունի այս գործընթացից, թե ոչ, այլ հարց է, շատ կարևոր է դատախաղության հետևողականությունը. օրենքի պահանջները պետք է կատարվեն, հակակոռուպցիոն դատարանները նոր են ձևավորված. այստեղ կա կարողությունների խնդիր: Սաքունցի դիտարկմամբ՝ շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել դատավորների պատրաստվածությանը:

Դիտումներ՝ 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????