Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փաշինյանը պետք է փաստերով խոսի, իսկ Հայաստանի ԱԱԾ-ն պետք է ԿԳԲ-ազերծել

December 23, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հղած ուղերձում խոսել է այն մասին, որ արտաքին հատուկ ծառայությունները անում են գործողություններ՝ միտված Հայաստանում ներքին ապակայունացմանը, որով փորձում են թուլացնել Հայաստանը: Կառավարության ղեկավարը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հատուկ ծառայությունների մասին է խոսքը։

 

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ նման բնույթի հայտարարություններ կարող են անել հասարակական, քաղաքական գործիչները, առանձին փորձագետներ, բայց երբ վարչապետն է նման հայտարարություն անում՝ պետք են կոնկրետ փաստեր:

 

«Եվ ոչ միայն փաստեր զուտ նման գործողությունների մասին, այլ նաև այդ գործողությունների մասին ազգային անվտանգությանը պատճառված վնասի հիմքով հարուցված քրեական գործեր։ Պետք է լինեն փաստեր կոնկրետ գործողությունների մասին, ոչ թե դատողություններ արվեն։ Միայն հարուցված քրեական գործերի շրջանակներում կարող են հստակեցված լինել, թե ովքեր են, որ երկրների հետախուզական  ծառայություններն են։ Ովքեր են այն կոնկրետ անձինք Հայաստանի Հանրապետությունում, որոնք հետախուզական ծառայությունների գործողություններին մասնակցել կամ աջակցել են, ինչպիսի գործողություններ են կատարել, որոնք ուղղված են եղել պետության անվտանգության, սահմանադրական կարգի դեմ։ Սա պետք է լինի չափանիշն ու ցուցիչը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Մեր զրուցակցի խոսքով՝ նմանատիպ դատողություններն ամեն մեկը յուրովի է ընկալում, իսկ դա լավ մթնոլորտի ձևավորմանը չի նպաստում, տեղ է թողնում կամայական մեկնաբանությունների ու տարաբնույթ գնահատականների, ինչն ամենևին էլ կոնստրուկտիվ համարել չենք կարող։

 

Դիտարկմանը, թե վարչապետը նմանատիպ հայտարարություն էլի է արել, սակայն դրան  գործողություններ չեն հետևել, իրավապաշտպանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, չեմ հիշում՝ ինչ քրեական գործեր են հարուցվել։ Հայաստանի պատմության ընթացքում, որպես օրինաչափություն, հիմնականում բացահայտվում  էին կամ քրեական գործեր էին հարուցվում ադրբեջանական կամ թուրքական հետախուզությունների կողմից հավաքագրված անձանց նկատմամբ։ Այսինքն՝ այն մարդկանց, որոնք ինչ-որ տվյալ են տրամադրել պաշտպանության կամ անվտանգության վերաբերյալ։

 

Բայց ռուսական հետախուզական ծառայությունների՝ ԳՌՈՒ-ի կամ ՖՍԲ-ի, ամերիկյան կամ գերմանական ծառայությունների գործողությունների հետ կապված այդպիսի փաստեր չեմ հիշում։ Բայց հասկանալի է, որ Հայաստանում առավել ակտիվ   են ռուսական հետախուզական ծառայությունները։ Այլ երկրներում դրանք բացահայտվում են, Հայաստանում՝ ոչ։ Նույն մեր հարևան Վրաստանում, հիշում եք, իրենց «Վարդերի հեղափոխությունից» հետո հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ կապված ինչպիսի բացահայտումներ եղան, նաև դիվանագետներ, որոնց պարզապես ստիպեցին հեռանալ, պահանջեցին, որ Վրաստանի  տարածքը լքեն։ Մենք նման գործողություններ տեսել ենք նաև Բուլղարիայում, Չեխիայում, Մերձբալթյան երկրներում, բայց ոչ՝ Հայաստանում»։

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ խնդիրն այն է, որ այլ երկրների արտաքին  հետախուզական ծառայությունների գործողությունների բացահայտման ուղղությամբ արդյունավետությունը պայմանավորված է  քո հակահետախուզության վիճակով. «Այսինքն՝ ինչպիսի կարողություններ, ինչպիսի քաղաքական առաջադրանք ունեն։ Պարզ չէ՞, որ եթե ռուսական ԳՌՈՒ-ից կամ ամերիկյանից լինի, ռիսկ էլ չեն անի մոտ գալ։ Սա պետության թուլության մասին է խոսում։ Նույնը՝ Իսրայելի ծառայության դեպքում. այն ելնում է իր պետության շահերից, անկախ նրանից՝ կլինի ռուսական, ամերիկյան, թե անգլիական։ Կարող են իհարկե համագործակցել ընդհանուր մարտահրավերները կանխելու ուղղությամբ, բայց իրենք այնուամենայնիվ  մնում են  որպես պետական կառույց ու ելնում են իրենց պետական շահերից։ Սա խոսում է այն մասին, որ մեր Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է մնալ քաղաքական հետապնդման գործիքի տիրույթում։ Այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ գործել են այդ տրամաբանությամբ, դուրս չեն եկել այդ տրամաբանությունից։ Ինչու, որովհետև համակարգն արմատական փոփոխության չի ենթարկվել»։

 

Իրավապաշտպանը նաև բերեց մի օրինակ՝ ԱԱԾ նախկին սպաները այս պահին զբաղված են ներքաղաքական հարցերով. «Նրանց հայտարարությունը  հիմնավորում է այն կարծիքը, որ իրենք տարիներ շարունակ քաղաքական շարժառիթներով են ղեկավարվել և ոչ պետության շահերով։ Դրա համար էլ մենք միշտ ասում ենք՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ԿԳԲ-ազերծել։ Իրավապահ ամբողջ համակարգը պետք է ԿԳԲ-ազերծել։ Նայեք՝ ԱԱԾ նորանշանակ պետերն ուր են գնում՝ Մոսկվա։ Դուք չեք տեսել, որ նրանք գնան Փարիզ, Բրյուսել կամ Բեռլին։ Ո՞նց կարող  է  նա, բացի թուրքական ու ադրբեջանական ծառայություններից, այլ բացահայտումներ անել»։

 

1in.am

Դիտումներ՝ 76

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????