Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եվրասիական կրիմինալ խմբավորումը փորձում է Հայաստանում ռևանշ վերցնել. Միհրան Պողոսյանը և՞ս չի արտահանձնվի

May 28, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Irakanum.am- կայքի հավաստի տեղեկություններով ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։

 

Հիշեցնենք, որ Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիտսկին ասել էր․ «Միջնորդությունը արդեն իսկ ներկայացվել է և համապատասխան ձևով ձևակերպվել: Քաղաքական ապաստան տրամադրելու հարցով որոշումը կայացնում է ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա հիմքերը կան: Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»։

 

Ավելի վաղ ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր ընդունել՝ Պողոսյանին Հայաստանին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

 

Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:Պողոսյանը հայտնաբերվել էր և ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում:

 

https://www.tert.am/cache_image/news_images/799/2396436_1/f5939206b3f6c6_5939206b3f706-770x510.jpg

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Ռուսաստանի քաղաքական նպատակներն անկախ տարածաշրջանից ու պետության անվանումից նույնն են.«Առաջինը՝ ապատեղեկտավությամբ, կրիմինալ խմբավորումների, կոռումպացված անձանց ու խմբերի միջոցով՝ ամրագրել իր ազդեցությունը։ Երբ չի հաջողվում այդ գործիքներով ազդեցությունն ամրագրելը, դիմում են նաև զինված գործողությունների տարբերակին։ Հիմա Հայաստանում այն իշխանությունը, որ կար նախկինում՝ իր բովանդակությամբ ու բնույթով համընկնում էր Կրեմլի բովանդակությանը, որի միջոցով Կրեմլն իր ազդեցությունն ապահովում էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Սաքունցը հավելեց.«Երբ այդ կառույցը, այսինքն այդ կազմակերպված քրեական խմբավորումը իշխանությունից հեռացված է, նոր ժողովրդավարական ճանապարհով հաստատված իշխանության հետ ինքը չի կարող նույն կերպ վարվել և այն գործիքները, որով աշխատում էր, դրանցով արդյունքի հասնել չի կարող։ Իսկ այդ գործիքներն էին՝ կառուպցիան, տնտեսական, քրեական, ռազմական գործոնները։ Կրեմլն այդ ամենով և՛ սնուցում էր և՛ վերահսկողության տակ պահում նախկին իշխանություններին։ Հիմա, երբ ժողովուրդը հեռացրեց այդ խմբավորմանը իշխանությունից՝ Կրեմլի այդ գործիքները դարձել են անպիտան։ Կամ այն գործիքները կիրառելու համար ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ Հայաստանի հասարակության հետ պետք է առնչություն ունենա։ Եվ որպեսզի Կրեմլը կարողանա իր ազդեցությունը վերագտնել՝ պետք է վերանայի իր գործիքները, որի մեջ տեղավորվում է նաև Միքայել Հարությունյանին, Միհրան Պողոսյանի և հետագայում նաև այլ գործիչների հովանավորությամբ զբաղվելը, որպեսզի հարմար պահի նրանց օգտագործի իր նպատակների համար»։

 

Ըստ մեր զրուցակցի՝ Ռուսաստանը մի պետություն է, որը հետապնդում է քաղաքական այլախոհներին. «Ռուսաստանն ինքը մաֆիոզ պետություն է, իր բովանդակությամբ այդ պետության իշխանությունը կրիմինալ է ու հենց այդ բնույթի մարդկանց միջոցով պետք է իր ազդեցությունը տարածի։

 

Եթե դրանք հեռացված են, ապա նրանց վերցնում էիր պաշտպանության տակ՝ ինչպես Յանուկովիչին կամ ժամանակին Աբաշիձեին, ում ըստ էության, փախցրեցին ու Ռուսաստանում ապաստան տվեցին։ Նպատակը՝ այդ ուժերին հավաքագրել ու ինչ-որ պահի օգտագործելն է»։

 

Սաքունցի խոսքերով՝ Հայաստանում որոշ ուժեր փորձում են Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում։ Ակնհայտ է, որ այդ կեղծ մոտեցումն ունի աջակցություն Կրեմլի կողմից.«Դրանով նաև փորձ է արվում խոչընդոտել արդարադատության վերականգմանը, ճշմարտության վերականգնումը, ինչի մասին վերջին օրերին խոսվում է։ Դրանում շահագրգռված չեն մարդիկ, որոնք հանցակից են բազմաթիվ հանցագործություններ կատարելուն, առավել ևս շահագրգիռ չէ Կրեմլը։Այսինքն նախկին կոռուպցիոներների և Ռուսաստանի շահերը համընկնում են և պատահական չէ, որ ճշմարտության բացահայտմանն ուղղված վերջին քննարկումների պատկերում նախկին կոռումպացված համակարգի սպասարկողները, լաքեյները ակտիվացել են ու փորձում են սա ներկայացնել որպես պետությունը քանդելու երևույթ, այն դեպքում, երբ պետությունը քանդողը համակարգային կոռուպցիան է»։

 

Եզրափակելով իր միտքը մեր զրուցակիցը նշեց.«Բոլոր այն փորձերը, որ կատարվում են այդ խմբավորումների կողմից՝ պիտակավորելու ու թիրախավորելու հետ կապված՝ դատապարտված են անհաջողության։ Պետությունը քանդել և թուլացրել են իրենք, մարդկանց իրենց հայացքների համար ապօրինի ազատազրկել են իրենք, նույնը շարունակվում է նաև Ռուսաստանում և հիմա եվրասիական կրիմինալ խմբավորումը փորձում է Հայաստանում ռևանշ վերցնել, որը, կրկնում եմ, դատապարտված է անհաջողության»։

 

https://www.tert.am/cache_image/news_images/927/2778926_1/ruben_mehrabyan_e1521303493971-770x510.png

 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային անհրաժեշտ համարեց, որ ռուսական և հայկական կողմերը պարտավոր են տեղեկատվությունը կա՛մ հերքել կա՛մ հաստատել և միայն դրանից հետո հնարավոր կլինի կատարվածին գնահատական տալ.«Առայժմ մենք միայն ունենք մամուլի հրապարակումը, ըստ որի նրա արտահանձնումը անորոշ ժամանակով հետաձգվում է։Բայց ամեն դեպքում՝ հասկանալով, թե ինչ է նշանակում ռուսական դատաիրավական համակարգ, մենք կարող ենք ենթադրել, որ այստեղ շատ տարրական ձևով կարող է նաև կոռուպցիոն առնչություն լինել։Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանում դատավորներն ընդամենը իշխանության կամակատարներ են, ապա առնվազն այդ իամստով իշխանությունների կողմից առարկություն չի եղել։ Ես բացառում եմ, որ իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղյալ կլինեն,թե ինչէ տեղի ունենում։ Հետևաբար ես կարծում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները՝ մասնավորապես գլխավոր դատախազությունը պետք է իր բոլոր խողովակներով աշխատի, որ կենտրոնում լինի օրենքը։

 

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը Ռուսաստանի համար նաև քաղաքական գործիքներ չեն դառնում՝ ցանկացած պահին Հայաստանի հետ խաղարկելու համար, Մեհրաբյանը պատասխանեց.«Իհարկե դրանք տարբեր պատմություններ են, բայց ոչ թե կարող են, այլ արդեն իսկ այդպիսին են։ Իսկ իրավիճակը տարբեր է մի էական հանգամանքի պատճառով՝ Միհրան Պողոսյանն, այնուամենայնիվ, ՌԴ քաղաքացի չէ և Ռուսաստանի այդ պատճառաբանությունը, որ աշխատեց Միքայել Հարությունյանի պարագայում, չի աշխատում Միհրան Պողոսյանի դեպքում»։

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

1in.am

Դիտումներ՝ 1097

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????