Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԼՀԿ-ի բողոքը անհիմն է․ Վանաձորում անհարկի միջամտություն է ՏԻՄ կառավարմանը

July 29, 2022

Տեսադարան

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ քվեարկության կարգը փոխվել է, այս անգամ ընտրությունները կլինեն այնպես, ինչպես ԱԺ-ի ընտրություններն են, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի համար կլինի առանձին քվեաթերթիկ:

 

Գրիգորյանը անդրադարձավ Վանաձորում և Թալինում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, նշելով, որ Թալինում փաստացի ընտրվեց համայնքի ղեկավարը, սակայն ավագանին շարունակեց բոյկոտել նիստերը և երկրորդ նիստ տեղի չունեցավ: Այսինքն ըստ էության, համայնքը ուներ համայնքապետ, բայց չուներ ավագանի: Դրա համար նոր ընտրություններ նշանակվեցին:

 

Ինչ վերաբերում է Վանաձորին, ապա այստեղ Գրիգորյանը մի փոքր այլ խնդիր է տեսնում․ «Ես կարծում եմ՝ դատարանը, փաստացի, գերազանցում է իր լիազորությունները՝ համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրելու արգելք սահմանելու և այն պահելով: Ընտրական օրենսգիրքը շատ հստակ էր, որ անճշտությունները չեն հաշվարկվում և «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը անհիմն էր, բայց նրանք շարունակում են իրենց պնդումը, ասում են, որ ունեն փաստարկներ: Վերջերս նաև Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստանի» հայցը, որով նա պահանջում էր չեղարկել վերաքննիչ դատարանի որոշումը: Այսինքն առաջին ատյանի դատարանը մերժել էր, վարչական դատարանը մերժել էր, վերաքննիչը վարույթ չէր ընդունել, բայց Վճռաբեկ դատարանը փոխել է այդ որոշումը ու վարույթ է ընդունել: Վարույթը ընթացքում կարող է որոշել, որ վերաքննիչը ճիշտ էր, կարող է որոշել, որ սխալ էր: Հիմա ստացվում է, որ քանի որ կա զուգահեռ հայց, շարունակվում է առկախված մնալ ավագանու նիստերի անցկացման հնարավորությունը: Դրա արդյունքում ՏԻՄ մարմինները, փաստացի չեն գործում»,-ասաց նա:

 

Դիտումներ՝ 8

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????