Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ընդդիմությունը, որը ժամանակին քաղաքական մեծամասնություն էր, ընկավ իր ստեղծած ծուղակը. Սաքունց

July 5, 2022

Տեսադարան

Մեր երկրի կառավարման մոդելը՝ խորհրդարանականը, պետք է զարգացման ճանապարհ անցնի, քանի որ ունի ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ՝ արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ կառավարման մոդելը փոխելու անհրաժեշտություն չկա: Այսօրվա քննարկման թեման հենց սահմանադրական փոփոխություններն են, մասնակիցները՝ քաղհասարակության ներկայացուցիչներն ու բարեփոխումների խորհրդի անդամները:



Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Խորհուրդն իր աշխատանքները որոշակի ժամանակ է՝ ինչ արդեն մեկնարկել է, մենք որոշակի կազմակերպական հարցեր որոշել ենք, թե ինչպես ենք առաջ գնալու, որոնք են լինելու փուլերը, ինչպես ենք ապահովելու նաև հանրային ներգրավվածությունը, որովհետև այս գործընթացում խորհրդի կողմից հատուկ շեշտադրվել է հանրային մասնակցայնության ապահովման կարևորությունը, և այս առումով որոշակի պլաններ կան:



Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը վարչապետը հաստատեց այս տարվա հունվարի 27-ին: Խորհրդի նախագահն արդարադատության նախարարն է, ընդգրկված են միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի մեկ անդամ: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին մասնակցությունից, և ԱԺ-ից ներկայացված է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»:

 

Խորհրդում են նաև արտախորհրդարանական ուժեր և քաղհասարակության ներկայացուցիչներ: Բուն փոփոխությունները մշակելու է խորհրդի ընտրած մասնագիտական հանձնաժողովը: Խորհրդի գործառույթն է հաստատել մասնագիտական հանձնաժողովի մշակված սահմանադրական փոփոխությունների նախագիծը և ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

 

Այս բարեփոխումների հիմքում պետք է լինեն փոխզսպումների ու հավասարակշռումների մեխանիզմների մշակումը և ներդրումը Սահմանադրության մեջ՝ պնդում են մասնագետները:



Արաքս Մելքոնյան («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ) - Մենք չունենք իշխանությունների տարանջատում, և մի կուսակցություն, միանձնյա կառավարման պայմաններում, լուծում է պետության առաջ ծառացած բոլոր հարցերը և խնդիրները:



Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում անցած 30 տարում, անկախ կառավարման մոդելից և օրվա իշխանություններից, ձախողված է իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սկզբունքը: Սաքունցի պնդմամբ՝ օրինակ՝ դատական իշխանությունն ու օրենսդիր մարմինը երբեք չեն ունեցել Սահմանադրությամբ ամրագրված լիակատար անկախություն:



Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) - Քաղաքական փոքրամասնությունը, որը ժամանակին քաղաքական մեծամասնություն էր և ուղղակի պատասխանատվություն է կրում այսօրվա ընդունված Սահմանադրության համար, ուղղակի ընկավ իր իսկ ստեղծած ծուղակը, որովհետև մտածում էր, որ իրենք հավերժ իշխելու են, և սա է ամենից կարևոր դասը, որ չպետք ա Սահմանադրությունը դիտարկել՝ տվյալ պահին քաղաքական իշխանության շահերից ելնելով:



Խորհուրդը հիմա ախտորոշում է անում, թերությունները կգտնի, կհաշվառի, ապա հանձնաժողովը կուսումնասիրի ու մեխանիզմներ կմշակի: Գործակցություն կա նաև միջազգային կառույցների հետ: Արթուր Սաքունցը վերահսկողական գործիքի օրինակ է բերում:



Արթուր Սաքունց - Միացյալ Նահանգները նախագահական ա, բայց նախագահական ինստիտուտում դեսպանին չի կարա նախագահը նշանակի՝ առանց Սենատի հաստատման: Մեր մոտ դեսպաններին վարչապետը ներկայացնում ա, նախագահը նշանակում ա, պառլամենտը որևէ վերահսկողություն չունի, հիմա ո՛րն ա նախագահական, ո՛րը՝ պառլամենտական, ըստ էության: Պառլամենտի կողմից վերահսկողության մեխանիզմի մասին ա խոսքը:



Պետք է հստակ վերահսկողական լծակներ տալ նաև նախագահական ինստիտուտին՝ վստահ են բանախոսները: Դեռ քննարկելու ու մշակելու շատ բան կա՝ ասում են խորհրդի անդամները: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 30-ն է:

 

Դիտումներ՝ 12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????