Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Ինչպես կարող է ռազմավարական գործընկեր համարվել պուտինյան ռեժիմը, որն սպանում և ապօրինի ազատազրկում է ընդդիմադիր գործիչներին». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես, ինչպես կարող է ռազմավարական գործընկեր համարվել պուտինյան ռեժիմը, որն օրը ցերեկով բռնությունների, ապօրինի քրեական հետապնդումների միջոցով որևէ այլընտրանքային թեկնածուի թույլ չի տալիս մասնակցելու նույնիսկ տեղական՝ Մոսկվայի քաղաքային ընտրություններին:

 

Ինչպես կարող է ռազմավարական համարվել պուտինյան ռեժիմը, որն սպանում և ապօրինի ազատազրկում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին և փաստաբաններին:

 

Եվ ամենից կարևորը՝ այդ որ բնագավառում է մեր ռազմավարական գործընկերը, եթե մենք հայտարարել ենք ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետություն կայացնելու մասին, և այդ բոլոր բնագավառներում պուտինյան վարչակազմը որևէ ասելիք կամ անելիք չունի:

 

Ունի միայն ավտորիտար , բռնապետական կառավարման փորձով կիսվելու փորձ, որն արդեն մերժված է Հայաստանում:

 

Գազը, ռազմական բազան արժեքներ չեն կարող համարվել»:

 

 
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր