Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վանեցյանն ընդամենը Կադիրովի «բրատն է»․ ԱԱԾ-ն է պետք ազատագրել ԿԳԲ-ից․ Արթուր Սաքունց

March 11, 2020

Տեսադարան

ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի է մեղադրանք առաջադրվել, որը, ըստ ՀՔԾ-ի, նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկություն է հավաքել ոչ օրինական նպատակով։ Ըստ մամուլի հրապարակումների, այդ պաշտոնյան ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանն է:

 

Factor TV-ի հետ հարցազրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նա մինչ ԱԱԾ պաշտոնյա լինելը պաշտոններ է զբաղեցրել Ոստիկանությունում և Քրեակատարողական ծառայությունում: «Այսինքն՝ ԱԱԾ սպան կարող է լինել ամենատարբեր պաշտոններում։ Այսինքն՝ ԱԱԾ սպաները ամենաունիվերսալ պաշտոնյաներն են, որոնց առաջ դռները բաց են։ Սա վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ն պետություն է պետության մեջ»,- ասաց Սաքունցը։ Եթե վերհիշենք Սուրեն Պապիկյանի հայտնի ուղիղ եթերը, նա ակնարկում է, որ արտահոսքն արել է իրավապահ համակարգում եղած նախկին բարձրաստիճան պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնք այսօր խոսում են պատվից, սպայական պատվից․ «Տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել պետական պաշտոնյաների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով:

 

Նրանք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից»։ Արթուր Վանեցյանը անմիջապես արձագանքեց․ «Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը»: Հարց ուղղեցինք Արթուր Սաքունցին՝ Արթուր Վանեցյանը դեռ պահպանո՞ւմ է ազդեցությունը և կապերը Ազգային անվտանգության ծառայությունում և հօգուտ ի՞նչ նպատակների կարող է օգտագործել, հատկապես, երբ իրեն ընդդիմադիր է հռչակել օրերս, ասաց. «Այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդրից շեղելը»:

 

Արթուր Սաքունցը նշում է․ «Ո՞վ է Վանեցյանը, ես խոսում եմ ФСБ-ի մասին, դուք Վանեցյան եք ասում։ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները բավական լուրջ մտահոգում են Կրեմլին, ինչի մասին խոստովանում է ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանը։ Պրոցեսների մտահոգության միակ տարբերակը այս պոցեսը կառավարելի դարձնելն է, ինչի լծակը շանտաժն է։ Մենք հիմա փորձում ենք խնդիրը փոքրացնել Վանեցյանի մակարդակի, մենք խոսում ենք կառույցի մասին։ Մենք խոսում ենք քաղաքական ազդեցության լծակի մասին, ինչն ունի ավելի բարձր մակարդակ, քան Վանեցյանը կամ Կադիրովն է։ ԱԱԾ-ն է պետք ազատագրել КГБ-ից»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անհրաժեշտություն է տեսնում ԱԱԾ-ի արմատական փոփոխության և Հայաստանի ինքնիշխանությանը համապատասխանեցնելուն։ Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am

Դիտումներ՝ 372

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????