Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ատելության, թշնամանքի և բռնության կոչ անողները պետք է պատժվեն, անկախ նրանից ֆեյք են, թե ոչ․ Արթուր Սաքունց

April 6, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի միայն հետախուզությամբ և հակահետախուզությամբ»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`ԱԱԾ-ին տրված հանձնարարականին:

 

Ըստ նրա`սոցցանցերում և լրատվականներում ֆեյքերի դեմ պայքարով պետք է զբաղվի ոստիկանությունը։

 

Իրավապաշտպանը նշել է, որ երկրի արտաքին մարտահրավերներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, իսկ ներքիններով՝ ոստիկանությունը։

 

«Ներկա պահին ԱԱԾ-ի նման լիազորությունը համապատասխանում է օրենքին, սակայն դա ճիշտ չեմ համարում․ քրեական գործի հարուցումը պետք է իրականացվի դատախազության կողմից»,-ասաց նա։

 

Սաքունցը կարծում է, որ ատելության, թշնամանքի և բռնության կոչ անողները պետք է պատժվեն, անկախ նրանից ֆեյք են, թե ոչ։

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սա չի հանգեցնի գրաքննության, իրավապաշտպանն ասաց․ «Գրաքննություն կարող է լինել, եթե մարդիկ հետապնդվում են իրենց կարծիքի համար, իսկ այն մարդիկ, որոնք ատելության, թշնամանքի, բռնության կոչ են անում, պետք է վստահ լինեն, որ պաշտպանված չեն օրենքով»։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել էր հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածող ֆեյքերին։

 

pastinfo.am

Դիտումներ՝ 775

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????