Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները․ 2018-2019 թթ.

August 12, 2020

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2011 թ.-ից մշտադիտարկում է ԶԼՄ-ները, հավաքագրում և վերլուծում թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ այլ հրապարակումները։ Մշտադիտարկման նպատակն է բացահայտել թմրամիջոց գործածող անձանց հանդեպ պետական քաղաքականության բնույթը՝ պետական մարմինների կողմից հրապարակվող տեղեկությունների բովանդակության գնահատման միջոցով, ինչպես նաև հանրային վերաբերմունքի ձևավորման վրա ոլորտին առնչվող հրապարակումների հնարավոր ազդեցությունը։

 

Այս տեղեկանքում գրասենյակն ամփոփել է 2018-2019 թթ. մշտադիտարկման արդյունքները՝ 2017 թ.-ի  տվյալների համադրությամբ։

 

Մշտադիտարկվել են 16 ինտերնետային էջ. 4-ը՝ police.am, moh.am, prosecutor.am, mlsa.am՝ պետական մարմինների և news.am, a1plus.am, lragir.am, 168.am, 7or.am, epress.am, ilur.am, galatv.am, armlur.am, politik.am, operativ.am, hhpress.am լրատվական կայքերը։ 

 

Ընդհանուր առմամբ 2018-2019 թթ․ հավաքագրվել է թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և, առհասարակ, թմրամիջոցներին վերաբերող 3.034 հրապարակում, որոնցից 544-ը տարածվել է պետական մարմինների պաշտոնական կայքերով, 2.490-ը՝ ԶԼՄ-ների։ 2018 թ.-ի հրապարակումները 981-ն են, 2019 թ․-ինը՝ 2.053։

 

Պետական մարմինների կայքերով 2018-2019 թթ․ հրապարակումների գերակշիռ մասը՝ 515-ը կամ մոտ 95 %-ը, տարածել է ՀՀ ոստիկանությունը: Դատախազության կայքում հրապարակվել է 10 նյութ, ՀՀ առողջապահության նախարարության կայքում՝ 19։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ թմրամիջոցներին վերաբերող այլ հրապարակումներ չեն եղել:

 

Դիտարկվել են նաև հրապարակումների տարածման աղբյուրն ու բնույթը: Ըստ այդմ, հավաքված նյութերի մեծ մասն ունեցել է իրավական ուղղվածություն: Հրապարակումների աղբյուրների առումով՝ կարևոր ենք համարում ընդգծել, որ պետական մարմինների պաշտոնական կայքերով և ԶԼՄ-ներով 2018-2019 թթ․ թմրամիջոցների ոլորտի լուսաբանումներում շարունակվել է նախորդ տարիների օրինաչափությունը. գերակշռողը իրավական բնույթի նյութերն են, իսկ թմրամիջոց գործածող անձանց աջակցման, թմրամիջոցների գործածման կանխարգելման հարցում կարևոր նշանակություն ունեցող առողջապահական, սոցիալ-վերականգնողական ծառայությունների, ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկություններ, որպես այդպիսին, չեն եղել։   

 

Հրապարակումերը գնահատվել են թմրամիջոց գործածող անձանց և նրանց խնդիրների նկատմամբ հանրային վերաբերմունքի ձևավորման վրա ունեցած, ինչպես նաև թմրամիջոցների և դրանց գործածման նկատմամբ հնարավոր ազդեցության տեսանկյունից: Ըստ այդմ՝ դասակարգվել որպես՝ դրական, բացասական վերաբերմունք ձևավորող և չեզոք բնույթի:

 

2018-2019 թթ․ ընթացքում աճել է ԶԼՄ-ների կայքերում թմրամիջոցներ օգտագործողների հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումների թիվը, բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումները, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են։

 

Հարկ է նշել, որ թեև ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2019 թվականի միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» 27 սեպտեմբերի 2018 թվականի N 1017-Լ որոշմամբ հաստատված գործողությունների կատարման պատասխանատուներն են, վերջիններիս պաշտոնական կայքերով այդ ծրագրերի իրականացման մասին 2019 թ․-ին պատշաճ, կանոնավոր տեղեկություն չի տարածվել, ինչպես և՝ նախորդ տարիներին հաստատված ծրագրերի վերաբերյալ, ինչը դարձյալ խոսում է ոլորտում նշված գերատեսչությունների ոչ հաշվետու ու թափանցիկ աշխատանքի մասին։

 

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներով հրապարակումներին, որոնց համար տեղեկության աղբյուր է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարությունը, այս դեպքում ևս, ԶԼՄ-ները, որպես կանոն, տարածել են նախարարության կայքի հրապարակումները (մյուս դեպքերում դրանք վերաբերել են պալիատիվ օգնության շրջանակներում թմրամիջոցների նշանակմանը, ազատ վաճառքի, շրջանառության և օգտագործան լուրերի հերքմանը, ՀՀ-ում թմրամիջոցների գործածման վիճակագրությանը, շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցների կողմից թմրամիջոց գործածող անձանց սպասարկման դժվարություններին)։ 

 

Ուշագրավ է 2019 թ․-ին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հրապարակման տարածումը լրատվամիջոցների կողմից, որում նշվում է մարիխուանայի՝ առողջության վրա բացասական հետևանքների մասին և կոչ է արվում բացառել հոգեներգործուն նյութերի գործածումը և ձևավորել առողջ կենսակերպ:

 

Անդրադառնալով հրապարակումների բառամթերքին ու ձևակերպումներին՝ 2018 թ.-ի 981 հրապարակումներից 29-ը, 2019 թ.-ի 2.053 հրապարակումներից 115-ը պարունակել են կարծրատիպային բառապաշար: Համեմատության համար նշենք, որ 2017 թ.-ին կարծրատիպային ձևակերպումներով հրապարակումները կրկնակի էին՝ մոտ 6 %, ինչը 2018 թ.-ին նվազել է: 2019 թ.-ին,  սակայն, վերստին արձանագրվել է  2017 թ.-ի ցուցանիշը։ 

 

Պետական մարմինները տեղեկության աղբյուր են հանդիսացել կարծրատիպային եզրույթներ պարունակող լրատվական հրապարակումներից 2018 թ.-ին՝ 12-ի, իսկ 2019 թ.-ին՝ 55-ի համար։ Կարևոր ենք համարում նշել, որ կարծրատիպային բառերով հրապարակումներ տարածվել են նաև պետական մարմինների կայքերով՝ 2018 թ.-ին՝ 5, 2019 թ.-ին՝ 29 հրապարակում։ 

 

Ըստ մեր դիտարկումների՝ կարծրատիպային եզրույթներ պարունակող հրապարակումները ևս կարող են նպաստել թմրամիջոց գործածող անձանց հանդեպ խարանի և կարծրատիպերի ձևավորմանը։  

 

Արձանագրենք, որ թմրամիջոց օգտագործող անձանց հանդեպ ակնհայտ բացասական կամ դրական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումները 2018 թ.-ին նվազել են, իսկ 2019 թ.-ին՝ առհասարակ բացակայել։ Միաժամանակ եղել են հրապարակումներ, որոնք կարող են բացասաբար ազդել վերաբերմունքի ձևավորման վրա։ 

 

Տեղեկանքում առանձնակի ուշադրության ենք արժանացրել մարդու իրավունքների խախտումներ պարունակող հրապարակումներին: 2018-2019 թթ․ դիտարկված հրապարակումներում ևս եղել են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դեպքեր, երբեմն էլ՝ անձանց նույնականացման հնարավորություն տվող հրապարակումներ: Այսպես՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում նման բնույթի 330 հրապարակումները վերաբերել են 181 դեպքի և տեղեկություն տրամադրել 241, այդ թվում՝ թմրամիջոց գործածող 66 անձի վերաբերյալ։

 

Այս համատեքստում հատկանշական է, որ 2019 թ.-ի 2-րդ կեսին ՀՀ ոստիկանության հրապարակումներում նկատվել է դրական փոփոխություն՝ անձնական տվյալների գաղտնիության ապահովման տեսակետից, ինչը նպաստել է վերոնշյալ իրավունքի խախտումների թվի նվազմանը։ Սրան զուգահեռ, սակայն, շարունակում է մտահոգիչ մնալ ԶԼՄ-ի կողմից այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որի միակ տիրապետողը պետք է լինի ոստիկանությունը։ Խոսքը, մասնավորապես, ոստիկանության կողմից իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունները լրագրող Գագիկ Շամշյանի միջոցով հրապարակելու մասին է: 

 

2019 թ.-ին ԶԼՄ-ի կողմից անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտող 41 հրապարակումներից 27-ը տարածվել է Գ. Շամշյանի լրատվական կայքով։ Այսպես՝ «Ապօրինի թմրաշրջանառության տեղեկություններ էին ստացվել. բերման է ենթարկվել 9 անձ» վերնագրված ՀՀ ոստիկանության նյութում անձնական տվյալների մասին խոսք չկա, մինչդեռ նույն միջադեպի մասին Գ. Շամշյանի հրապարակման մեջ, նշված են թե՛ բերման ենթարկվածների անուն-ազգանունները, թե՛ տարիքը։ Ավելին՝ Գ. Շամշյանը հրապարակել է նաև հայտնաբերված թմրամիջոցների կոնկրետ չափաքանակը, մինչդեռ ոստիկանության տեղեկությունում այն բացակայում է։ 

 

Ամփոփելով ՀՔԱՎ գրասենյակն  արձանագրում է, որ, թեև մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների վերաբերյալ մոտեցումների որոշակի դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, մեր կողմից նախկինում արձանագրած խնդիրները  մեծամասամբ մնում են չլուծված։

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 949

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????