Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանի անվտանգության համակարգի խնդիրը երբեք այսքան սրված չի եղել․ Արթուր Սաքունց

December 9, 2020

Տեսադարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցն ասում է՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանությունների օրակարգում և ընդհանրապես քաղաքական քննարկումներում անվտանգության համակարգի վերաբերյալ հարց չի շոշափվում։ Մինչդեռ, նրա կարծիքով, անվտանգության խնդիրը երբեք այսքան սրված չի եղել։

 

«Մինչ արցախյան երկրորդ պատերազմը՝ 2016թ․ ապրիլյան քառօրյայի ժամանակ արդեն բացահայտվել էր այս անվտագության համակարգի սնանկությունը առկա մարտահրավերների նկատմամբ։ Մենք չունենք անվտանգության ապահովման մեխանիզմներ, և Հայաստանի անվտանգային համակարգի առաջին զիջումը եղավ ապրիլյան պատերազմին»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

Վերջինիս ներկայացմամբ՝ մեր անվտանգության համակարգը թույլ է, քանի որ մենք չենք դիվերսիֆիկացրել մեր էներգետիկ, կոմունիկացիոն, դիվանագիտական ու գործընկերային այլ հնարավորությունները։ Եվ բոլոր առումներով մեր դաշնակիցը եղել է միայն Ռուսաստանը։ «Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի խաղաղապահն է, և հիմա խնդիր է, որ Հայաստանը դառնա իր անվտանգության երաշխավորը»,- ասում է նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

a1plus.am

Դիտումներ՝ 75

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????