Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոգեկան առողջությունը՝ ճգնաժամային իրավիճակներում․ Ուղիղ

October 11, 2022

Տեսադարան

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է։

 

Ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին համավարակն է, պատերազմը և պատերազմի վտանգը, հոգեկան առողջության պահպանումն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումը նոր մարտահրավերների առաջ է կանգնում և ավելի մեծ ջանքեր պահանջում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ և Մեդիա կենտրոնի հետ համագործակցությամբ 2022 թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, նախաձեռնում է քննարկում այս խնդիրների վրա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու և հնարավոր լուծումներ քննարկելու նպատակով։

 

Քննարկման թեման է՝ ճգնաժամային իրավիճակների (ինչպիսին համավարակն է, պատերազմը և պատերազմի վտանգը) ազդեցությունը հոգեկան առողջության վրա, այդ իրավիճակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումը և համայնքի դերը (ինչու՞ է կարևոր անձանց համայնքում ապրելը, որո՞նք են մեծ հաստատություններում գտնվելու ռիսկերը, ո՞րն է պետության պարտավորությունը)։

 

Քննարկման բանախոսներն են՝

 

✅Մարիետա Թեմուրյան, ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ

 

✅Արմինե Սադիկյան, ՀՔԱՎ պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող

 

✅Մուշեղ Հովսեփյան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ

 

✅Սամվել Սուքիասյան, հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

✅Նարինե Խաչատրյան, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ

 

Դիտումներ՝ 5

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????