Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բելառուսում իրավիճակի մասին․ հանդիպում բելառուսցի լրագրող Արամայիս Միրաքյանի հետ

September 1, 2021

Նորություններ

2021 թ․ օգոստոսի 3-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում բելառուսցի լրագրող Արամայիս Միրաքյանի հետ՝ «Քաղհասարակությունը Բելառուսում․ խնդիրները, ձեռքբերումները, զարգացումները» թեմայով։

 

Արդեն մեկ տարի ավել Բելառուսում քաղհասարակության նկատմամբ բռնաճնշումները զգալիորեն ավելի են մեծացել` ի տարբերություն 2010-2014 թթ․։ Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայից և Դոնբասում զինված հակամարտությունից հետո բելառուսական իշխանությունները նպատակահարմար գտան, որ Մինսկը դառնա հակամարտության լուծման համար բանակցություններ վարելու հարթակ։ 

 

Ուկրաինայում Եվրոմայդանի և հետագա իրադարձությունների պատկերում, Բելառուսում արձանագրվեց հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գրանցման կտրուկ աճ՝ օրենսդրության մասնակիորեն ազատականացմամբ, «չգրանցված կազմակերպության անունից գործելու» քրեական հոդվածի անվավեր ճանաչմամբ, ինչի հիման վրա նախկինում դատապարտվել էին բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ։

 

Թեև Բելառուսում իրավիճակը 2020 թ․ օգոստոսից օր օրի ավելի է բարդանում, և  ձերբակալությունները քաղհասարակության` մասնավորապես՝ լրագրողների շրջանում շարունակում են կրել զանգվածային բնույթ, իսկ մամուլը՝ շարունակում է մնալ պետության անմիջական վերահսկողության տակ, այնուամենայնիվ Արամայիս Միրաքյանը, ինքն էլ լինելով կալանավորման վտանգի մեջ, կարողացել էր լքել Բելառուսը և ժամանակավոր ապաստանել Հայաստանում՝ Վանաձորում․ «Երկիրը լքելու պատճառներից մեկը  խուզարկությունն էր, որն իրականացվեց գրեթե բոլոր այն կազմակերպություններում, որոնց հետ ես կա՛մ համագործակցում էի, կա՛մ որտեղ կամավոր էի․ հասկացա, որ, եթե հերթը հասնի ակտիվիստներին, իմ բանտարկությունը անխուսափելի է, որոշեցի չսպասել` գործը հասնի դրան, քանի որ հասկանում էի` իմ առողջական և ֆիզիկական վիճակը բարվոք չէ այնքան, որ կարողանամ դիմանալ երկարատև բանտարկությանը»։

 

Թեև 2015 թվականից Բելառուսում սկսեցին ստեղծվել նոր ՀԿ-ներ՝ այնուամենայնիվ նրանց համար շարունակում էր բարդ մնալ պետական մարմինների հետ հաղորդակցությունը, շարունակվում էր երկրում քաղաքացիական ակտիվության ցածր մակարդակը,  պետական մարմինների միջամտությունը ՀԿ-ների գործունեությանը, պետական հասարակական կազմակերպությունների ստեղծումը՝ եվրոպական ֆոնդերի հետ աշխատելու համար։

 

2020 թ․ նախագահական ընտրությունների արդյունքները հերթական անգամ կեղծելուց հետո Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակեց պահպանել իր ավտորիտար ռեժիմը` այս անգամ ավելի մեծացնելով ճնշումները հասարակության և ՀԿ-ների վրա․ հասարակական կազմակերպությունների դեմ հետապնդումների արդյունքում լուծարվեցին առնվազն 57 հասարակական կազմակերպություններ, կալանավորվեցին բազմաթիվ իրավապաշտպաններ և լրագրողներ։ 

 

Ա․ Միրաքյանը ընդգծեց նաև, որ, թեև իր ընկերներից շատերին շարունակում են ձերբակալել՝ ենթարկելով անմարդկային բռնաճնշումների, ինքը լիահույս է, որ բելառուսական քաղհասարակությունը կշարունակի պայքարել ընդդեմ երկար ժամանակ տիրող բռնապետական ռեժիմի։

Դիտումներ՝ 63

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????