Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ գրասենյակի գործունեությունը ՌԴ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման զոհերի իրավունքների և ազատությունների պաշտպանության ուղղությամբ

November 28, 2023

Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Արդար դատաքննության իրավունք | Արտահայտվելու ազատության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Կյանքի իրավունք | Հայտարարություններ | Հաջողության պատմություններ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, տասնամյակներ շարունակ զբաղվելով մարդու իրավունքների պաշտպանությամբ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև ՀՀ-ում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ համակարգային մոտեցումների ձևավորման հրամայականը։ Այս առաքելության իրականացման նպատակով վերջին ժամանակաշրջանում հատկապես մեծ ծավալներ է ստացել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից քաղաքական հետապնդումների ենթարկված/ենթարկվող ՌԴ այն քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, որոնք կարողացել են դուրս գալ Ռուսաստանի սահմաններից և ժամանել Հայաստան։ Սակայն անգամ Հայաստանի Հանրապետությունում որոշակիորեն և հաճախակի զգում են ՌԴ-ի իրավապահ մարմինների կողմից  ապօրինի քրեական հետապնդումների միջոցով քաղաքական հետապնդման ազդեցությունը՝ իրենց իրավունքների տարաբնույթ սահմանափակումների տեսքով։

 

Վերջին կես տարվա ընթացքում իրենց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման համար ՀՔԱՎ գրասենյակ են դիմել մոտ երեք տասնյակ ՌԴ քաղաքացիներ։ Բոլոր քաղաքացիներին տրամադրվել է անվճար բանավոր և գրավոր իրավական աջակցություն, նաև փաստաբանական ներկայացուցչություն՝ ՀՀ ներպետական ատյաններից մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ ՀՔԱՎ դիմած ՌԴ քաղաքացիների ճնշող մեծամասնության նկատմամբ ՌԴ-ում հարուցված քրեական վարույթը և իրականացվող քրեական հետապնդումը հիմք է հանդիսացել ՀՀ-ում իրավական սահմանափակումների՝ մասնավորապես տեղաշարժման իրավունքի սահմանափակման կիրառման համար, ինչը ՀՔԱՎ գրասենյակի իրավապաշտպանների կարծիքով հանդիսանում է ինքիշխան Հայաստանի Հանրապետության կողմից օտարերկրյա քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում։ Ուստի ձեռնարկվել և ձեռնարկվում են այդ խախտումները վերացնելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ 

 

Հավելենք նաև, որ գրեթե բոլոր գործերով առկա է ՌԴ-ի կողմից իր քաղաքացիների նկատմամբ նախաձեռնվող քրեական վարույթները որպես քաղաքական հետապնդման գործիք օգտագործելու օրինաչափությունը, քանի որ քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերի ճնշող մեծամասնության դեպքում առաջադրված հոդվածները ՌԴ քրեական օրենսգրքում ավելացվել են 2022թ փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմից հետո և կոչված են մարդկանց՝ հակաիշխական հայտարարությունները, պատերազմին դեմ արտահայտող համոզմունքներն ու դիրքորոշումները ճնշելուն և լռեցնելուն։ Մասնավորապես, առաջադրված հոդվածներից հիմնականներն են հանդիսացել՝

 

ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածը` Ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր /խմբագրված 18032023թ/

ՌԴ Քրեական օրենսգրքի 2073-րդ հոդվածը՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օգտագործման, Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների կատարման, կամավորական կազմավորումների, կազմակերպությունների կամ անձանց կողմից Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերին հանձնարարված առաջադրանքների կատարման հարցում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում /խմբագրված՝ 25.03.2022թ/

ՌԴ Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածը՝ Քաղաքացիների անձի և իրավունքների դեմ ոտնձգող ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը /խմբագրված՝ 29.12.2022թ/

ՌԴ Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածը՝ Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատությունների վրա հարձակվելը կամ դա կատարելու սպառնալիքը  /Խմբագրված՝ 28.04.2023թ/ և այլն։

 

Ընդ որում, հիշյալ և մնացած հոդվածների մեծ մասն ամրագրված չէ ՀՀ Քրեական օրենսգրքով, և թվարկված հոդվածների հանցակազմի տարրերով կատարված արարքը ՀՀ օրենսդրությամբ հանցագործություն չի համարվում, ինչն էլ ավելի է ընդգծում ՀՀ կողմից քրեորեն հետապնդելի չհամարվող արարքների կատարման համար անձանց նկատմամբ սահմանափակում կիրառելու գործառույթի ոչ իրավաչափությունն ու հակաօրինականությունը։ Ուստի, պատահական չէ, որ սա է եղել նաև համապատասխան սահմանափակումները վերացնելու կամ արտահանձնումը բացառելու կարևոր իրավական հիմքերից մեկը։ 

 

Կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող /և ոչ միայն/ ՌԴ քաղաքացիների արտահանձնումը կհանգեցնի ՀՀ-ի կողմից նրանց խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի խախտմանը, քանի որ ՌԴ-ում պաշտպանված չեն մարդու հիմնարար իրավունքները, և արտահանձնվելուց հետո հիմնավոր են ռիսկերը, որ նրանք կենթարկվեն ոչ միայն խոշտանգումների ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, այլ անգամ արտադական մահապատժի, որի վերաբերյալ բազմաթիվ են փաստերը։ 

 

Պետք է նշել, որ այս բնագավառում առավել քան սերտ համագործակցություն է ձևավորվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, որի անմիջական ներդրմամբ ենք հասել ՀՀ ոստիկանության կողմից վարքագծի էական փոփոխությանը․ քանզի նախկինում սովորաբար քաղաքացիները ձերբակալվում էին ՀՀ սահմանն անցնելիս՝ ՌԴ-ի կողմից հետախուզման մասին որոշման հիման վրա։

 

Խոսելով արդեն իսկ արձանագրված արդյունքներից՝ հայտնենք, որ սեղմ ժամկետներում ՀՔԱՎ գրասենյակի համառ ջանքերով ՌԴ-ում քաղաքական դիրքորոշումների պատճառով քրեական վարույթով մեղադրյալի իրավական կարգավիճակ ունեցող, և այդ հիմքով ՀՀ-ում տեղաշարժման իրավունքի սահմանափակումների ենթարկված /*ՀՀ-ից ելքի արգելք/ քաղաքացիներից 7-ի նկատմամբ արդեն իսկ արտադատական կարգով հանվել են իրավական սահմանափակումները և վերջիններս հնարավորություն են ստացել օգտվելւ այլ պետություններից ստացած հումանիտար վիզաներից և անարգել լքել ՀՀ պետական սահմանը։ Մեկ քաղաքացու վերաբերյալ մերժվել է ՌԴ կողմից ներկայացված էքստրադիցիայի /արտահանձնման կամ հանձնման/ պահանջն ու վերջինս նույնպես, իր անչափահաս երեխայի հետ, արդեն մեկնել է ՀՀ-ից։ Մի քանի գործերով էլ արագ արձագանքի և ձեռնարկված միջոցառումների արդյունքում անհապաղ ազատ են արձակվել ՀՀ-ում անհիմն ազատազրկված ՌԴ քաղաքացիները։

 

9 քաղաքացիների գործերով արդեն դատարան են ներկայացվել վերջիններիս նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելուն պարտավորեցնելու, կամ արդեն իսկ սահմանափակումների վերացման դեպքում՝ դրանց երբեմնի կիրառումը ոչ իրավաչափ ճանաչելու և հետագայում վնասի փոխհատուցումներ ստանալու հայցապահանջներով հայցեր։ Եվս 4 գործ գտնվում է դատական նախապատրաստման փուլում, իսկ մնացյալ մեկ տասնյակից ավել գործերով ՀՔԱՎ գրասենյակի իրավապաշտպանները իրականացնում են խորհրդատվական կամ դեռևս արտադատական փուլում գտնվող իրավական պաշտպանություն՝ հետապնդելով այն կարևոր և անքակտելի գաղափարը, որ ինքնիշխան և իրավական Հայաստանի Հանրապետությունը չպե՛տք է դառնա միջազգային ագրեսոր ճանաչված պետության անօրինական պահանջների և դրանց արդյունքում մարդու իրավունքների մասսայական խախտումների իրականացման կամակատարն ու պարտավո՛ր է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնք բխում են մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ու երաշխավորման հրամայականից։ 

 

* Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միաժամանակ հայտնում է, որ բոլոր այն օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր իրենց ունեցած համոզմունքների պատճառով իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և այժմ գտնվում են ՀՀ-ի կողմից իրենց արտահանձնելու իրավական խնդրի կամ ՀՀ-ում կիրառված իրավունքների սահմանափակումների առաջ, կարող են դիմել Կազմակերպությանը՝ համապատասխան անվճար իրավական աջակցություն ստանալու համար։ 

 

Նշված անձինք իրավական օգնություն ստանալու նպատակով կարող են զանգահարել կազմակերպության իրավաբաններին՝ ստորև նշված համարներով․   
093-81-92-75 
091-20-09-71

Դիտումներ՝ 374

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????