Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Պատգամավորները փաստաթղթե՞ր են ներկայացրել ծախսերի մասին, նույնիսկ չեն էլ պահանջում, որ այդ 250 հազարի դիմաց հաշվետվություն ներկայացնեն». Սաքունց

July 29, 2021

Տեսադարան

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը» թեմայով քննարկման ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ այդ հարցը այսօրվա իրողության մեջ պետք է տեղավորել, ուզենք, թե չուզենք՝ որքանո՞վ է իշխանությունը հանրային առաջնահերթությունը ու հանրային շահը գիտակցում:



Հիշեցնենք, որ ԱԺ օրենսդրությամբ պատգամավորների ձեռքի ծախսը բյուջեի հաշվին 5 անգամ ավելացրեցին՝ հիմնավորելով, թե ծանրաբեռնված են աշխատելու, քանի որ պատգամավորների թիվը կրճատվել է:

 

Այն հիմնավորումը, որ գործող օրենքով սահմանվել էր 50 հազար դրամ, հիմա ծախսերն ավելացել են ու չի բարձրացվել այս տարիներին, որքանո՞վ է ընդունելի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց. «Պետական կառավարման համակարգի բարեվարքության, արդյունավետության խնդիրները համակարգային են: Այն հիմնավորումները, որ թվարկում եք, դա հիմնավորում չի հանդիսանում: Որ ծախսերն ավելացել են, ուսուցիչների, քննիչների ծախսերն էլ են ավելացել, ընդհանրապես, բոլորի ծախսերն են ավելացել: Այդ հիմնավորումները չափված չեն, ի՞նչ է նշանակում ծախսերի ավելացում: Պատգամավորները փաստաթղթե՞ր են ներկայացրել ծախսերի մասին: Նույնիսկ չեն էլ պահանջում, որ այդ 250 հազարի դիմաց հաշվետվություն ներկայացնեն: Ի՞նչ է նշանակում, որ եթե 107 պատգամավոր են, բոլորին տան, բոլո՞րն են այդ ծախսերն անելու, ի վերջո, արդյունավետության տեսանկյունից էլ պետք է նայեն: Զարմանում եմ, թե ինչու են օրինակ 200 հազարով ավելացրել, կարող էին ավելացնել 500 հազարով: Այո, պետք է լինեն ներկայացուցչական ծախսեր, բայց պատգամավորը պետք է հաշվետվություն տա ֆինանսական ռեսուրսների օգտագործման մասին: Սա պարգեւավճարների նույն մոտեցումն է, դուք ո՞նց եք բոլորին պարգեւավճար տալիս»:

 

Դիտումներ՝ 21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????