Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Թուրքիան պետք է շատ չարչարվի եւ լուրջ խնդիրներ ունենա՝ ՄԻԵԴ-ում իր հիմնավորման հետ կապված». Սաքունց

December 3, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Եթե ուշադրություն դարձնեք ՄԻԵԴ որոշման հիմնավորմանը, ապա ՄԻԵԴ-ը հղում է անում այն փաստի վրա, որ Թուրքիան ներկայացրել է ռազմական գործողությունների դադարի հիմնավորումը: Սա շատ ուշագրավ հանգամանք է: Թուրքիան ընդունում է, որ աջակցել է Ադրբեջանին: Ոչ թե ասում է, թե չի աջակցել, այլ հղում է անում ռազմական գործողությունների դադարի վրա»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն փաստին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 1-ին որոշում է կայացրել վերացնել «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործով վերջինիս դեմ սահմանված միջանկյալ միջոցը՝ կապված Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Թուրքիայի գործողությունների հետ:

 

«Իմ համոզմամբ՝ այստեղ շատ լուրջ աշխատանք կա անելու՝  որպես գանգատի հետագա հիմնավորում: Անգամ զարմացել եմ, որ Թուրքիան ոչ թե հերքել է իր մասնակցությունը, այլ նման կերպ է հիմնավորել: Բայց անգամ ռազմական գործողությունների դադարի պայմաններում ՄԻԵԴ-ը չի վերացրել Ադրբեջանի հանդեպ միջանկյալ միջոցը: Այսինքն, պատերազմի ազդեցության գործոնն, այնուամենայնիվ, շարունակվում է:

 

ՄԻԵԴ-ն էլ պետք է պարզաբանի այս հանգամանքը: Սա շատ լայն դաշտ է ստեղծում մեր կողմից գանգատների ներկայացման եւ Թուրքիային պատասխանատվության կանչելն իրավական դաշտում քննարկման առարկա դարձնելու համար, որովհետեւ Թուրքիան արդեն պետք է շատ չարչարվի իր հիմնավորման հետ կապված եւ լուրջ խնդիրներ ունենա»,-նշեց Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանը նաեւ վստահություն հայտնեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեսանելի մրցակցություն կա, ուստի հայկական կողմի՝ որոշում կայացնող պետությունների հետ քաղաքական-դիվանագիտական աշխատանքը շատ կարեւոր է:

 

aravot.am

 

Դիտումներ՝ 91

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????