Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անկախ զինվորների մահվան հանգամանքներից՝ գլխավոր պատճառն այն է, որ զինվորական ծառայությունը պատշաճ չի կազմակերպվում և դրա պատասխանատուն գլխավոր շտաբն է․ Ա․ Սաքունց

August 20, 2021

Տեսադարան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարակուսում է՝ համարձակություն է պետք այժմ եզրակացնել՝ երեք զինվորները ներքին խնդիրների, թե դիվերսիոն ներթափանցման հետևանքով են սպանվել:

 

«Հանգամանք կա, որի հիման վրա կարելի է եզրակացություն կազմել առնվազն հրազենային վնասվածքների բնույթը, տեսակը և ընդհանրապես մարմնական վնասվածքների առկայությունը, բայց մինչև դրանց վերաբերյալ չկա դատաբժշկական փորձաքննություն և չկան անհրաժեշտ փորձաքննությունները, վարկած առաջարկել, թե դա թշնամու կամ հակառակորդի դիվերսիոն գործողության հետևանքով է կամ դրա հետևանքով չէ, իրապես մեղմ ասած համարձակություն պետք է ունենալ նման եզրակացություն տալու», - ասաց իրավապաշտպանը:

 

Սաքունցն այս դեպքն արտառոց ու մտահոգիչ է համարում։ Շեշտում է՝ անկախ զինվորների մահվան հանգամանքներից՝ գլխավոր պատճառն այն է, որ զինվորական ծառայությունը պատշաճ չի կազմակերպվում և դրա պատասխանատուն գլխավոր շտաբն է. այս պատերազմից հետո բանակի վերականգնման ուղղությամբ համարժեք աշխատանք չի կատարվում:

 

«Ինչպե՞ս են կարողացել ներթափանցել, եթե չեն ներթափանցել, ապա ինչպես է եղել, որ ամբողջ հենակետում 3 զինծառայող, բոլորին էլ մահացած ենք հայտնաբերում, այն էլ հրազենային վիրավորումներով: Իսկ արդյոք մնացած տեղերը, հարևան հենակետերը չե՞ն լսել, ո՞վ է եղել այդ մարտական հենակետի հրամանատարը, որը ուղղակի պատասխանատվություն ունի մարտական հերթապահության կազմակերպման համար: Խնդիրները շատ ավելի շատ են», - ընդգծեց Արթուր Սաքունցը:

 

երեք զինվորների սպանության դեպքով առայժմ նյութեր են նախապատրաստվում, տեղեկացնում են Քննչական կոմիտեից: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտում է՝ զինվորների մահվան դեպքերով քննությունների արդյունավետությունը ցածր մակարդակի վրա է. «Վստահություն չունեմ, որ այս երեք դեպքերով քննությունը կբացահայտի այն հանգամանքները օբյեկտիվորեն, բայց դա չի վերացնելու, բանականաբար, այն մտահոգությունը, որը գոյություն ունի Զինված ուժերի հետ կապված, ծառայության հետ կապված»:



Միայն այս ամսին 7 զինծառայող է մահացել, 3 շարքայիններ այսօր՝ պարզ չէ, ինչ հանգամանքներում, շաբաթվա սկզբին ադրբեջանական զինուժի կրակոցից Երասխում ու Կութում են երկու զինծառայողներ զոհվել, մի զինվորի մահ ինքնասպանություն է որակվել, մեկինը՝ սպանություն: Պարզ է, որ սպանության ու ինքնասպանության դեպքերն էլ ներքին ծառայողական գործոններով են պայմանավորված, շեշտում է Արթուր Սաքունցը:

 

«Եթե նայենք դինամիկան 2021 թվականի տարվա սկզբից մինչև հիմա, ապա թվերը գնալով աճում են ըստ ամիսների, օրինակի համար, միայն մայիս ամսվա ընթացքում վեց մահացության դեպք է եղել, հուլիսին 8 մահացության դեպք և օգոստոսին արդեն դեռ ամիսը չլրացած՝ 7 մահացության դեպք», - ասաց նա:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի տվյալով տարեսկզբից մինչև այժմ Հայաստանի ու Արցախի զինված ուժերում 44 զինվոր է մահացել, չնայած սահմանային լարված իրադրությանը՝ նրանցից 9-ն է հակառակորդի կրակոցից զոհվել։

Դիտումներ՝ 28

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????