Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ուժեղացնելով արևելյան գործընկերության տոկունությունը» ծրագրի տարածաշրջանային համաժողովին ՀՔԱՎ-ը ներկայացրել է իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը

February 28, 2024

Գործունեություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Կարողությունների զարգացում | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2024 թ. փետրվարի 19-20-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացավ «Ուժեղացնելով արևելյան գործընկերության տոկունությունը» (Building Resilience in the Eastern Neighbourhood -  BREN) ծրագրի տարածաշրջանային համաժողովը, որին մասնակցեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից։

 

BREN ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության Կոնֆլիկտների, կայունության և անվտանգության հիմնադրամի (Conflict, Stability and Security Fund - CSSF) ֆինանսական աջակցությամբ՝ Պատերազմի և խաղաղության լուսաբանման իսնտիտուտի (Instutute fot war and peace reporting - IWPR) և Կին խաղաղարարների գլոբալ ցանցի (Global Network of Women Peacebuilders -GNWP) հետ համագործակցությամբ:

 

Համաժողովի ընթացքում մասնակից երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց գործունեության հետ, քննարկելու հետագա հավանական համագործակցության հնարավորությունները։

 

Համաժողովում Հայաստանը ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների թվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Նշենք, որ BREN ծրագրի շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023 թվականի սեպտեմբերից իրականացնում է զինված ուժերում կանանց իրավունքների վիճակի ուսումնասիրություն՝ հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» թիվ 1325  բանաձևի դրույթների իրականացման ՀՀ գործողությունների 2022-2024 թվականների ազգային ծրագրով սահմանված դրույթների վրա։

 

Ծրագրի շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է ՀՀ ներպետական օրենսդրության ուսումնասիրություն՝ պարզելու որքանով է զինվորական ծառայությանը վերաբերող օրենսդրությունն արտացոլում և երաշխավորում զինված ուժերում կին զինծառայողների իրավունքները։ Միաժամանակ, Կազմակերպությունն ուսումնասիրում է միջազգային լավագույն փորձը՝ կանանց զինվորական ծառայության ներգրավելու գործընթացում վերջիններիս անվտանգության ապահովման և նրանց նկատմամբ խտրական, վատ և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորումները բացառելու համար։ Բացի այդ, ուսումնասիրության շրջանակներում զինծառայողների հետ իրականացվող հարցազրույցների միջոցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բացահայտում է կին զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցում պետության պարտավորությունների կատարման աստիճանը գործնական մակարդակում։ 

 

BREN ծրագրի շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ուսումնասիրությունը նախատեսվում է ավարտել 2024 թ. մարտին, որի արդյունքում հանրությանը և պատասխանատու պետական կառույցներին կներկայացվեն ուսումնասիրության արդյունքները՝ օրենսդրական մակարդակում և իրավակիրառ պրակտիկայում համապատասխան փոփոխությունների մասին առաջարկություններով։

Դիտումներ՝ 87

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????