Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ու՞մ է վերաբերում  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը և ովքե՞ր կարող են լինել ծրագրի շահառու

April 2, 2020

COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

 ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ


 

 

 

 

 

 

 

❓ Ու՞մ է վերաբերում  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը և ովքե՞ր կարող են լինել ծրագրի շահառու։

 

Միջոցառման շահառու կարող է լինել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների), ով 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել է 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

 

 

❓Որքա՞ն է կազմելու ծրագրում ընդգրկված տնտեսվարողներին տրամադրվող աջակցությունը։

 

Աջակցությունը տրամադրվելու է միանվագ և հաշվակվելու է հետևյալ կերպ․

-մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին,

-5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում՝ 

ա. հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը, այսինքն՝ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանած աշխատակիցների թվին,

բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,

գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը, որն էլ կազմում է աջակցության չափը։

 

❓ Ինչպե՞ս  և ու՞մ դիմել աջակցությունն ստանալու համար։

 

2020 թ․ ապրիլի 1-ից սկսած տնտեսվարողների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի մարտ ամսվա համար եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելուն պես տնտեսվարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, որից հետո տնտեսվարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար։

 

Որոշման հղումներ՝

 

✅ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/359-%D4%BC.pdf

✅ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/417-%D4%BC.pdf

 

Դիտումներ՝ 761

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????