Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Թմրամիջոցներին առնչվող 2018-2019 թթ․ հրապարակումներում ևս եղել են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դեպքեր

August 28, 2020

Գործունեություն | ԶԼՄ մշտադիտարկում | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների ՀՔԱՎ մշտադիտարկման 2018-2019 թթ. արդյունքները ցույց են տալիս, որ 2018-2019 թթ․ դիտարկված հրապարակումներում ևս եղել են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դեպքեր:

 

Տեղեկանքում առանձնակի ուշադրության ենք արժանացրել մարդու իրավունքների խախտումներ պարունակող հրապարակումներին: 2018-2019 թթ․ դիտարկված հրապարակումներում ևս եղել են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դեպքեր, երբեմն էլ՝ անձանց նույնականացման հնարավորություն տվող հրապարակումներ: Այսպես՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում նման բնույթի 330 հրապարակումները վերաբերել են 181 դեպքի և տեղեկություն տրամադրել 241, այդ թվում՝ թմրամիջոց գործածող 66 անձի վերաբերյալ։

 

Այս համատեքստում հատկանշական է, որ 2019 թ.-ի 2-րդ կեսին ՀՀ ոստիկանության հրապարակումներում նկատվել է դրական փոփոխություն՝ անձնական տվյալների գաղտնիության ապահովման տեսակետից, ինչը նպաստել է վերոնշյալ իրավունքի խախտումների թվի նվազմանը։ Սրան զուգահեռ, սակայն, շարունակում է մտահոգիչ մնալ ԶԼՄ-ի կողմից այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որի միակ տիրապետողը պետք է լինի ոստիկանությունը։ Խոսքը, մասնավորապես, ոստիկանության կողմից իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունները լրագրող Գագիկ Շամշյանի միջոցով հրապարակելու մասին է: 

 

2019 թ.-ին ԶԼՄ-ի կողմից անձնական տվյալների պաշտպանության իրավունքը խախտող 41 հրապարակումներից 27-ը տարածվել է Գ. Շամշյանի լրատվական կայքով։ Այսպես՝ «Ապօրինի թմրաշրջանառության տեղեկություններ էին ստացվել. բերման է ենթարկվել 9 անձ» վերնագրված ՀՀ ոստիկանության նյութում անձնական տվյալների մասին խոսք չկա, մինչդեռ նույն միջադեպի մասին Գ. Շամշյանի հրապարակման մեջ, նշված են թե՛ բերման ենթարկվածների անուն-ազգանունները, թե՛ տարիքը։ Ավելին՝ Գ. Շամշյանը հրապարակել է նաև հայտնաբերված թմրամիջոցների կոնկրետ չափաքանակը, մինչդեռ ոստիկանության տեղեկությունում այն բացակայում է։ 

 

Ամփոփելով ՀՔԱՎ գրասենյակն  արձանագրում է, որ, թեև մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների վերաբերյալ մոտեցումների որոշակի դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, մեր կողմից նախկինում արձանագրած խնդիրները  մեծամասամբ մնում են չլուծված։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2011 թ.-ից մշտադիտարկում է ԶԼՄ-ները, հավաքագրում և վերլուծում թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ այլ հրապարակումները։ Մշտադիտարկման նպատակն է բացահայտել թմրամիջոց գործածող անձանց հանդեպ պետական քաղաքականության բնույթը՝ պետական մարմինների կողմից հրապարակվող տեղեկությունների բովանդակության գնահատման միջոցով, ինչպես նաև հանրային վերաբերմունքի ձևավորման վրա ոլորտին առնչվող հրապարակումների հնարավոր ազդեցությունը։

 

Այս տեղեկանքում գրասենյակն ամփոփել է 2018-2019 թթ. մշտադիտարկման արդյունքները՝ 2017 թ.-ի  տվյալների համադրությամբ։

 

Մշտադիտարկվել է 16 ինտերնետային էջ, այդ թվում՝ պետական կառույցների։

 

Դիտումներ՝ 291

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????