Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Պետք է զբաղվել Պաշտպանության նախարարով և փոխնախարարով»

March 2, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրավապահները պետք է զբաղվեն իրավապաշտպաններով։ Նա նշել է, որ որոշ իրավապաշտպանների գործունեության մեջ խնդիր է տեսնում․ իրավապաշտպանների մոտ հրճվանք է առաջացնում բանակում ամեն ողբերգական դեպք, և նրանք եթե անգամ արտասահմանում են գտնվում, գտնում են զոհված զինվորների ծնողների համարները, և վիշտ կրող մարդկանց նրանք հրահրում են։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Բալայանի հայտարարությանը, նշեց, որ պաշտպանության փոխնախարարն ամբողջությամբ ցույց է տալիս իր ընկալումը, իր վերաբերմունքը ԶՈՒ մարդու իրավունքների խախտման և ամենակարևոր իրավունքի՝ կյանքի իրավունքի խախտման մասին բարձրաձայնողների նկատմամբ և մոռանում է, որ նրանք ոչ միայն իրավապաշտպաներն են, այլ նաև ծնողները, հասարակության տարբեր խավերը․«Այդ որակումներով, իբր թե հրճվում են մահվան դեպքերով, իհարկե, բացառիկ ցինիկ գնահատական է, որովհետև դրանով փորձում է նաև թիրախավորել իրավապաշտպաններին, որովհետև նման բան չի կարող լինել որևէ ողջամիտ մարդու մոտ, երկրորդ՝ դա ցույց է տալիս պաշտպանության փոխնախարարի՝ որպես պաշտոնատար անձի պատասխանատվությունից խուսափելու մոտեցում։ Եվ ոչ թե պետք է թիրախավորել խնդիրը բարձրացնողների, այլ զբաղվել պարտավորությունների կատարմամբ և նաև պատասխանատվության զգացման մասին է խոսքը, ոչ թե պատասխանատվությունը կյանքի իրավունքի խախտման դեպքերով գցել այն բարձրաձայնողների վրա՝ փորձելով լռեցնել քրեական հետապնդման սպառնալիքներով, այլ պաշտոնատար անձի կողմից պետք է լիներ բոլորովին այլ դիրքորոշում, այն է՝ ներկայացնել, թե մարդու իրավունքների խախտման հետ կապված պաշտպանական գերատեսչությունն ինչ ջանքեր է գործադրում, որի մասին բացարձակապես որևէ բառ չի ասվել։ Եվ, ցավոք սրտի, արձանագրենք, որ այդ վերաբերմունքը միայն փոխնախարարը չունի և նման տիպի վերաբերմունք դրսևորել է նաև պաշտպանության նախարարը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, երբ նմանատիպ կարծիքներ հնչել են այդ ժամանակ, որ իբր իրավապաշտպանները, սորոսականները քանդում են բանակը, և ինքը չի հակադարձել՝ չնայած դրա մասին գոնե շատ հստակ արտահայտվել է վարչապետը»,-հավելեց իրավապաշտպանը։ Նրա խոսքով՝ փորձել լռության մատնել, սպառնալիքներ հղել բարձրաձայնողների նկատմամբ, դա պարազապես պատասխանատվությունից խուսափելու հարց է։

 

«Եվ լուրջ հարց է բարձրանում, թե արդյոք կարող է նման մտածելակերպով անձը լինել պաշտոնատար անձ, լինել փոխնախարար՝ ունենալով այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ԶՈՒ-ում։ Եվ այս հարցը պետք է գտնվի նաև կառավարության ուշադրության կենտրոնում։ Հանրությունը պետք է հստակ ուղերձներ ստանա, թե արդյոք նման պաշտոնատար անձինք համապատասխանում են ժողովրդավարական և իրավական պետության չափանիշներին և պահանջներին։ Սա արդեն կառավարության խնդիրն է։ Եվ պետք է զբաղվել փոխնախարարով և նախարարով»,-նշեց իրավապաշտպանը։

 

Բալայանը նաև ասել է, որ իրավապաշտպանները փորձում են ֆինանսական միջոցներից խոսել․այն իրավապահ մարմինը, որի գործառույթն է դա, կզբաղվի, կպարզի՝ ով է ֆինանսավորում, ինչի համար է ֆինանսավորում: Ես ենթադրում եմ, որ նրանք փող են ստանում ամեն դեպքով զբաղվելու համար, դրա համար հրճվում են ամեն դեպքից»։ Իրավապաշտպանը նշեց, որ Բալայանը շատ պատասխանատու հայտարարություններ է անում․ «Կուզենայի ինքը հստակ ասեր, թե ինչ գումարներ են, ում և երբ են առաջարկել, որովհետև դրա մասին որոշ տեղեկատվություն եղել է նախորդ իշխանության  ժամանակ և Գաբրիել Բալայանըլ վերարտադրում է մինչհեղափոխական ժամանակահատվածում իրավապաշտպանների հասցեին հնչած անհեթեթ, անհիմն մեղադրանքները և որևէ նոր բան չի ասում։ Մենք պահանջում ենք, որպեսզի ինքը կոնկրետ ասի՝ երբ, ում և ինչ գումար և ինչ նպատակով է առաջարկվել։ Փոխանակ իրենց աշխատանքի պարտականությունների կատարման մասին հաշվետվությամբ հանդես գան, թե ինչ ջանքեր են գործադրում ԶՈՒ-ում մահածության դեպքերը կանխելու, նվազեցնելու ուղղությամբ, փորձում են թիրախավորել այդ խնդիրները բարձրաձայնողներին»։

 

1in.am

views: 451

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color