Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Արցախի խորհրդարանական ուժերը լավ կանեին ուսումնասիրեին, թե 2008-ին ինչ նպատակով էին ԶՈՒ-ն Արցախից բերվել Երևան»

January 7, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հունվարի 9-ին Վերաքննիչ դատարանը կշարունակի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցի քննությունը։

 

Մինչ նիստի օրը՝ այս տոնական օրերին, Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ մի քանի կոչ-միջամտություն է եղել։ Նախ՝ Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ էին անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով «նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»:

 

Այսօր էլ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը։ «Ես չեմ կարող և չեմ ուզում իրավական գնահատականներ տալ Քոչարյանի, այսպես կոչված, գործին: Մեղավոր է մարդը, թե ոչ՝ որոշում է դատարանը: Ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը անհամատեղելի են արդարադատության հետ: Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը, և կապահովվի իրավական տեսակետից անաչառ դատավարություն: Դա չափազանց կարևոր է նաև երկրի հեղինակության համար: Ինձ շատ է անհանգստացնում նաև այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով նրա գործունեության ղարաբաղյան փուլը: Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճակատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակաշրջանում, ենթարկվում է ամենալկտի հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները»,- ասել է Արկադի Ղուկասյանը:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ զուտ ֆորմալ առումով ցանկացած անձ, այդ թվում՝ Արկադի Ղուկասյանը կարող է իր կարծիքը հայտնել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ, բայց նա մեկն է, որը շատ սերտ համագործակցել է Քոչարյանի հետ, և բացառված չէ, որ այս գործի քննության ընթացքում Ղուկասյանը ինչ-որ պահի առնվազն որպես վկա ներգրավվի քրեական գործով։

 

Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանական ուժերի կոչին, ապա, Սաքունցի խոսքով, դա արդեն քաղաքական հայտարարություն է, բայց ցավալի է, որ 2008 թվականին, մարտյան իրադարձություններից առաջ ու հետո նույն Արցախի ԱԺ խմբակցությունները բացարձակ լռության էին մատնված, երկրում քաղաքական հետապնդումների էին ենթարկվում քաղաքացիները իրենց հայացքների համար:

 

«Այդ ժամանակ արցախյան այդ ուժերը իրենց անտարբերությամբ աջակցում էին Ռոբերտ Քոչարյանին, նրա գործողություններին։ Ամեն դեպքում կարծիք արտահայտելը, ինչ-որ բան գնահատելն իրենց իրավունքն է, բայց գոնե պետք է հասկանալ մի բան, որ կատարած աշխատանքները ու ներդրումը ոչ մի անգամ չեն կարող արդարացնել ծառայություններ մատուցած անձի կողմից պետական հեղաշրջում իրականացնելը։ Նման դեպքերում ավելի լավ կլինի զերծ մնալ ինչ-որ պահանջներ ներկայացնելուց, այլ գոնե արտահայտել ակնկալիք, որ քրեական գործը կքննվի Սահմանադրության ու միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան։ Եթե այդքան մտահոգված են, լավ կլինի նման շեշտադրումներ անել, այլ ոչ թե պահանջներ ներկայացնել դատական իշխանությանը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ արցախյան խորհրդարանական ուժերը լավ կանեին նման հայտարարությունների փոխարեն ուսումնասիրություն սկսեին, թե 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ինչու էին զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Արցախից բերվել Երևան: «Լավ կանեին այդ լուրերը ստուգեին ու նպատակը պարզեին։ Չէ՞ որ այդ ուժերը Երևան բերելը առաջին հերթին վտանգում էր իրենց անվտանգությունը։ Արցախի խորհրդարանական ուժերը խնիր ունեն առաջնահերթ մտահոգվելու Արցախի անվտանգությամբ»,- ընդգծեց Սաքունցը։

 

Ինչ վերաբերում է հունվարի 9-ին սպասվելիք դատական նիստին ու գրավի միջնորդությանը, ապա Սաքունցն ասաց, որ ինքը գործի նյութերին ծանոթ չէ հանգամանալից, որ կոնկրետ գնահատական տա, իսկ առկա փաստերը խոսում են միայն դատական իշխանությունում դեռևս գոյություն ունեցող խնդիրների մասին: «Այսքան ժամանակ դատական իշխանությունը, գտնվելով գործադիր իշխանության նոտարական գրասենյակի կարգավիճակի պայմաններում, չունենալով ինքնուրույն և անկախ որոշումներ կայացնելու մշակույթը, գործելակերպը, ներկայումս էլ տարուբերումների մեջ է հայտնվում։ Այս իմաստով մի քիչ անհասկանալի է, թե ինչ որոշում կլինի հունվարի 9-ին։ Խնդիրն այն է, որ կալանքը որպես խափանման միջոց միայն ծայրահեղ դեպքերում պետք է կիրառվի, իսկ տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահի պաշտոն զբաղեցրած անձ, որը հիմա մեղադրվում է ծանր հանցագարծություն կատարելու մեջ, ունենալով բավական լուրջ ռեսուրսներ, նախաքննության ընթացքի վրա ազդելու հավանականությունը ես բավականին բարձր եմ գնահատում»,- եզրափակեց իրավապաշտպանը։

 

1in.am

views: 1014

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color