Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Բռնության կոչ է, երբ ասում են ԼԳԲՏ-ներին ու սորոսականներին պետք է ոչնչացնել․ Արթուր Սաքունց

February 27, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Բռնության կոչը նա է, օրինակ, երբ ասում են սորոսականներին պետք է ոչնչացնել, կամ ԼԳԲՏ ներակայացուցիչներին պետք է վառել, կամ որևէ պետության ղեկավարը ասենք թե ասի, որ պատերազմ է հայտարարում՝ օրինակ եզդիներին։ Որևէ հատկանիշով բռնություն գործադրելու կոչը չի կարող պաշտպանված լինել ժողովրդավար պետությունում»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։

 

Նշենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը ներկայացնում էր ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է կառավարությունը և առաջարկվում է ատելության խոսքի որոշ դեպքերի համար քրեական պատասխանատվություն սահմանել:

 

Մեր դիտարկմանը՝ ՀՀ վարչապետի կողմից հաճախակի հնչում են արտահայտություններ՝ ասֆալտին փռել, պատերով տալ, սա և՞ս բռնության կոչ է համարվում՝ Արթուր Սաքունցը պատասխանեց՝ «Սա այն խոսքը չէ, որ կարող ենք համարել քրեական հետապնդման ենթակա խոսք, արտահայտություն։ Ես գտնում եմ, որ նման բառապաշար չպետք է օգտագործվի, բայց եթե դա լինի հասցեագրված, որ պետք է բռնության ենթարկել՝ այլ է։ Պատկերավոր խոսքն ու ուղղակի բռնության կոչ անելը՝ օրինակ՝ բռնել ծեծել, խոշտանգել՝ խիստ տարբեր բաներ են»։

 

Հարցին՝ այսօր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պետաիրավական հանձնաժողովի նիստում իրավիճակ ներկայացրեց, մասնավորապես, ընդգծեց՝ «Պատկերացրեք իրավիճակ, երբ դատարանում քննվում է քրեական գործ, որով ամբաստանյալը մեղադրվում է անչափահասին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Այս անչափահասի ծնողները դատարանում ասում են` սրան պետք է մորթել, կախել: Սա հիմք հանդիսանո՞ւմ է այս նախագծով դատելու այդ մարդկանց: Եթե այո, ո՞նց եք արդարացնում սա, երբ մարդու անչափահաս երեխուն դաժանորեն սպանել են, ինքն իր էմոցիաներից ելնելով նման բան է ասում: Դուք ո՞նց եք հաշվարկել այն սահմանը, որը ճիշտ պետք է գծել», արդյո՞ք այս իրավիճակում նման կոչով հանդես եկողին քրեական հետապնդում պետք է սպառնա՝ Սաքունցը, հղում կատարելով քրեական օրենսգրքին, նշեց, որ բնականաբար ոչ, որովհետև քրեական օրենսգրքում կա զգացմունքայնության վիճակում գտնված արտահայտություն, դա վերաբերմունք է, որը գործողություն չի կարող դառնալ։


«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով խոսքի ազատությունը, կարծիքի արտահայտումը և այլն՝ ունի սահմանափակում և դա  տասներորդ հոդվածի երկրորդ մասով հստակ սահմանված է։ Խտրականության կամ մարդու իրավունքներն արժեզրկելուն ուղղված խոսքը, թշնամանքը, ատելությունը, պատերազմի կոչերը չեն կարող պաշտպանված լինել ժողովրդավար պետությունում»,- խոսքը եզրափակեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը։

 

newarmenia.am

views: 516

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color