Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հայաստանում խախտվում է պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը

June 14, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ampop.am-ն անդրադարձել է բժշկական գաղտնիքի վերաբերյալ ՀՔԱՎ ուսումնասիրությանը, թեմայի շրջանակում զրուցել  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ  Անահիտ Ղազարյանի հետ։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ հարցումներ է ստացել քաղաքացիներից ու կազմակերպություններից: Մասնավորապես, հարցադրումը եղել է հետևյալը՝ ինչ կարգով և որ մարմիններին կարող է փոխանցվել բժշակական գաղտնիք համարվող տվյալը: ՀՔԱՎ-ը նշվածի կապակցությամբ ուսումնասիրություն է իրականացրել ու պարզել՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման կարգ, այն դեպքերում, երբ պացիենտի համաձայնությունը առկա չէ, գոյություն չունի:

 

Բնակչության օգնության և սպասարկման մասին օրենքի 11-րդ հոդվածը նախատեսում է այն դեպքերը և այն մարմիններին, երբ առանց պացիենտի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալը կարող է փոխանցվել:

 

«Բայց քանի դեռ այդ կարգը գոյություն չունի, ստացվում է, որ այդ մարմինները, բժշկական գաղտնիքին տիրապետող անձինք առանց իրավական հիմքի են փոխանցում տվյալները», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշեց ՀՔԱՎ ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը:

 

Հանրային քննարկման էր դրվել բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցելու կարգը սահմանելու նախագիծը: Սակայն, ըստ Ղազարյանի, նախագիծը չի նախատեսում մերժման հիմքեր:

 

Բնակչության օգնության և սպասարկան մասին օրենքը սահմանում է այն սուբյեկտները, որոնք իրավասություն ունեն առանց պացիենտի համաձայնության դիմելու և ստանալու տվյալը։ Այս պարագայում պատճառաբանված որոշում պետք է ներկայացվի, նշում է Ղազարյանը: «Մինչդեռ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքը, որը ևս սահմանում է բժշկական գաղտնիք հասկացությունը, պատճառաբանված որոշման պահանջ չի պարունակում, ինչը խնդրահարույց է»,- պարզաբանում է նա:

 

Ըստ Ղազարյանի՝ հնարավոր է՝ շաբլոնային ձևակերպումներով, առանց պատճառաբանության, առանց անհրաժեշտության ներկայացվեն դիմումներ, որոնք կապ չունենան վարույթային գործողության հետ, և բուժհաստատություններից ստանան բժշկական տվյալներ, որոնք օգտագործվեն այլ նպատակներով:
Այդ պատճառով պետք է կարգը լինի և հստակ երաշխիքներ նախատեսված լինեն, ինչպես նաև պատճառաբանված որոշման պահանջ լինի:

 

Ոստիկանությունը, հետաքննության մարմինները, բժշկասոցիալական փորձաքննություն իրականցնող մարմինները ամենօրյա ռեժիմով դիմում են բուժհաստատություններ բժշկական տվյալներ ստանալու համար: Եթե այդ կարգը դեռ հաստատված չէ, պացիենտները համաձայնություն չեն տալիս․ ստացվում է՝ առանց ընթացակարգի այդ տվյալները տրամադրվում են:

ampop.am

views: 34

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color