Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պայմանավորվածությունը մեկ բան է, դրա իրականացման մեխանիզմը՝ մեկ այլ. իրավապաշտպանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների պայմանավորվածության մասին

April 16, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Միջազգային մարդասիրական իրավունքի տեսակետից շատ կարևոր է, որ հակառակորդ կողմերում գտնվող անձինք, անկախ նրանց կարգավիճակից, իրենց հարազատների հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ կալանքի տակ գտնվող անձանց հնարավորություն ընձեռել տեսակցել հարազատներին։



«Ազատազրկված անձն իր երկրում հարազատների հետ տեսակցության իրավունք ունի, իսկ ահա այլ երկրում գտնվելու պարագայում այդ իրավունքի իրացման մեխանիզմներ պետք է լինեն։ Սա շատ կարևոր է ոչ միայն անձի արտաքին կապի ապահովման, այլև նրա պահման պայմանների և անձի նկատմամբ վերաբերմունքի վերահսկողության առումով։ Սա անհրաժեշտ է, որպեսզի տեղեկատվությունը փակ չլինի։ Եթե հակամարտող կողմերի միջև վերոնշյալ պայմանավորվածությունն իրականացվի, դա շատ լուրջ քայլ կլինի», - ասաց իրավապաշտպանը։



Արթուր Սաքունցի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը բավական մեծ խոչընդոտ է հանդիսանում մարդասիրական ծրագրերի իրականացման ճանապարհին։



«Հարց է, թե ինչպես է ադրբեջանական իշխանությունը պատրաստվում իր հասարակությանը բացատրել, որ հակամարտող երկրի ներկայացուցիչները գնալու են այնտեղ՝ կալանքի մեջ գտնվող իրենց հարազատներին տեսակցելու։ Ուզում եմ ասել, որ պայմանավորվածությունը մեկ բան է, դրա իրականացման մեխանիզմը՝ մեկ այլ։ Տարիներ շարունակ մենք պնդել ենք, որ մարդասիրական խնդիրները պետք է առանձնացվեն հակամարտության քաղաքական կարգավորման տրամաբանությունից։ Խոսքը վերաբերում է ռազմագերիներին և պատանդներին։ Մարդասիրական հարցերի լուծումը չպետք է պայմանավորվի հակամարտության քաղաքական լուծման գործընթացով», - ասաց իրավապաշտպանը։



Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել էին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը:

 

views: 656

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color