Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը հետապնդվում, բայց Տիգրան Սարգսյանը՝ ոչ. Արթուր Սաքունց

May 3, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար անհասկանալի է՝ ինչու՞ է օրինակ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում, իսկ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կիպրոսյան օֆշորի թեման՝ անտեսվում։

 

«Ես ունեմ հարցեր, քանի որ հասկանալի չէ քրեական հետապնդում Միհրան Պողոսյանի հանդեպ, բայց, օրինակի համար, ոչ հետապնդում Տիգրան Սարգսյանի Կիպրոսի օֆշորի հետ կապված։ Ինձ հասկանալի չէ գեներալ Մանվելի քրեական գործի հետ միաժամանկ ինչո՞ւ քրգործ չի հարուցվում «Նաիրիտ» գործարանի հետ կապված»,- այսօր «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ հարցադրումներ հնչեցրեց Սաքունցը։



Իրավապաշտպանի խոսքով, կոռուպցիոն ակնհայտ սխեմաների մեջ ներգրավված նախկին պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեին, սակայն քրեական գործերի հարուցումը հարցեր է առաջացնում։



«Քրեական գործերի հարուցումը սելեկտիվ մոտեցման տպավորություն է թողնում, բայց ես հիմքեր չունեմ պնդելու, որ մոտեցումը սելեկտիվ է: Այս պարագայում քաղաքական իշխանության կամքի հետ կապված հարցեր են առաջանում, երբ իրավապահ մարմինների գործողությունների տրամաբանության մեջ չի արտահայտվում»,- ասաց Սաքունցը։

aysor.am

views: 1132

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color