Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իրավապաշտպանները դատապարտում են Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ արտոնված ցույցի անցկացումը խոչընդոտելը

August 25, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ոստիկանությունը ոչ օրինական գործեց, պնդում է ընդդեմ Ուկրաինայում ընթացող պատերազմի ու պուտինյան ռեժիմի երեկվա խաղաղ ակցիայի ընթացում բերման ենթարկված ռուսաստանցիներից Յուրի Ալեքսեևը։

 

Հայաստանի ժողովրդավարության մասին նրա պատկերացումները երեկվանից հետո փոխվել են. - «Ոստիկանության գործողությունը հակաօրինական էր, պարզ էր, որ նպատակ ունեին թույլ չտալ մեզ ակցիա իրականացնել»։

 

Մասնագիտությամբ իրավաբան Ալեքսեևը Երևանում է բնակվում շուրջ 4 ամիս, Ազատության հրապարակում երեկվա այդպես էլ չկայացած ակցիան հենց նա էր նախաձեռնել։ Նախապես իրազեկել էր քաղաքապետարանին, համաձայնեցրել էին։ Նրա խոսքով, ոչինչ չէր հուշում, թե իրենց ինչ է սպասվում. - «Եկանք, բացեցինք պաստառները, և հանկարծ ոստիկանները եկան, ասացին՝ տեղեկություն ունեն, որ ձեր ակցիան վիրավորական բնույթ ունի, պահանջեցին դադարեցնել ցույցը։ Ասացի՝ նման բան չկա, հիմարություն է, ոչ մի հիմք չունեք։ Հետո մեզ բերման ենթարկեցին»։

 

Երեկվա ակցիայից հետո ոստիկանությունը հաղորդեց, որ 22 քաղաքացի է բերման ենթարկվել։ Պաշտոնական պատճառը ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է։

 

Իրավապաշտպանները տեղի ունեցածը խայտառակություն են որակում։

 

«Սա դատապարտելի արարք է։ Եվ այստեղ խնդիրը ոչ միայն զուտ ոստիկանության գործողությունների ապօրինության մասին է խոսքը։ Բացարձակ ապօրինություն, որովհետև հավաքը իրազեկված է եղել, հավաքը բացառիկ խաղաղ է եղել։ Այլ քաղաքական իշխանության ապօրինությունն է», - ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Նրա համոզմամբ, երեկվա միջադեպը մեծ ստվեր է նետում Հայաստանի ժողովրդավարության վրա։ - «Արդեն հարց է առաջանում, թե ում հետ է Հայաստանի իշխանությունը։ Եվ ընդհանրապես ի՞նչ բացատրություն է տալու այն հարթակներում, որտեղ հայտ է ներկայացնելու որպես ժողովրդավարության զարգացման բաստիոն, որի մասին բազմիցս տարբեր առիթներով փորձում է իշխանությունը պնդումներ անի և հանդես գա այդ տեսակետից»։

 

azatutyun.am

views: 23

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color