Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ըստ ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի՝ բանակում մահվան 31 դեպքերից հաղորդվել է 17-ի մասին․ ՊՆ-ի արձագանքը

August 14, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2020 թ. առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14  դեպքերով պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա։

 

Ըստ կազմակերպության՝ մահացության 14 դեպքերից 8-ը եղել է առողջական խնդիրների հետևանքով, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության։

 

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող:

 

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալները հավաքագրել է ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից: Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից»։

 

Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ իրենք արձանագրում են, որ պաշտոնական ձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազության դասակարգմամբ)  զինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։

 

ՊՆ-ի արձագանքը

 

Պաշտպանության նախարարությունից ՍիվիլՆեթին ասացին, որ նախարարության մարտավարությունն է, որ «եթե դեպքը տեղի չի ունեցել ծառայության ընթացքում և առնչություն չունի դրա հետ, ապա հաղորդագրություն չի հրապարակվում»։

 

«Եղել է դեպք, երբ զինծառայողն իր տան այգում աշխատելիս դժբախտ պատահարից մահացել է կամ օրինակ վթարի է ենթարկվել հանգստյան օրերին, մենք այդ ամենը չենք հանրայնացնում»,- ՍիվիլՆեթին ասացին ՊՆ-ից։

 

civilnet.am

views: 266

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color