Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հնարավո՞ր է ազնիվ խաղ՝ անազնիվ կանոններով․ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»․ Ընտրական օրենսգիրք

March 26, 2021

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ներքաղաքական լարվածության ներկա իրավիճակում և արդեն իսկ հայտարարված արտահերթ ընտրությունների նախաշեմին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանգամանալից քննարկումն առանձնահատուկ կարևորություն է ստանում։ Հայաստանի առջև ծառացած բարդագույն մարտահրավերները կարող է հաղթահարել միայն հանրության վստահությունը վայելող իշխանությունը, իսկ ձևավորվելիք իշխանությունների որակը մեծապես կախված է նաև ընտրությունների որակից։ Դա էլ իր հերթին պայմանավորվելու է Ընտրական օրենսգրքի որակով։ Հետևաբար՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հղթահարման առանցքային բաղադրիչներից են։ Արտահերթ ընտրությունների գնալու ենք գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրակարգով։ Նա շեշտել է՝ քննարկումների արդյունքում արձանագրել են, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, և որոշում է կայացվել, որ պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների, և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի։

 

Քննարկմանը մասնակցում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Կարապետյանը։



views: 58

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color