Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՀ քննչական կոմիտեի և 10 հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվեց համաձայնագիր՝ հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին

February 8, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և տասը հասարակական կազմակերպությունների միջև այսօր ստորագրվեց համաձայնագիր՝  զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

 

Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի նպատակներն են`

 

 1) քննարկել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերը, որոնց վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից իրականացված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից, ուսումնասիրության արդյունքում կազմել եզրակացություններ և այդ գործերով ներկայացնել առաջարկություններ՝ կապված ապացույցների ձեռքբերման և դրա ընթացքի, տուժողի իրավահաջորդների միջոցով քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելու միջնորդություններ ներկայացնելու վերաբերյալ.

 

2)  անհրաժեշտության դեպքում, քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում կազմված առանձին եզրակացությունները հիմք ընդունելով՝ կազմել վերլուծություններ՝ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրությունը հրավիրելով հանցագործությունների քննության ժամանակ տեղ գտած համընդհանուր, համակարգային թերությունների, բացթողումների, խախտումների վրա, առաջարկել այդ խնդիրների հնարավոր լուծումներ, այդ թվում` իրավական բարեփոխումների միջոցով:

 

Համաձայնագրի ստորագրումից հետո  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը կողմերին մաղթեց  արդյունավետ համագործակցություն: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն շահագրգիռ է  զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մոնիթորինգի խմբի շրջանակներում քննարկման առարկա դարձնելու  և յուրաքանչյուր դեպքով առաջ քաշված հարցերին սպառիչ պատասխաններ տալու գործում:

 

forrights.am

views: 1243

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color