Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԱԺ-ում առաջին անգամ հստակ դիրքորոշում դրսեւորվեց քրեական վարքագծի ու բառապաշարի դեմ

January 22, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ զրո հանդուրժողականություն պետք է լինի քրեական կեցվածքի, բառապաշարի նկատմամբ։ Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, Lragir.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը նշել է, որ պետք է անպայման տրվեր քաղաքական և իրավական գնահատական պետության զավթմանը, և այդ բոլոր ինստիտուտները, որոնք պատասխանատու են եղել պետության զավթման համար, ամրագրված լինեին այդ գնահատականում։

 

«Այդ պարագայում դա կլիներ այն ելակետային փաստաթուղթը, որի վրա պետք է կառուցվեին այս բոլոր առանձին իրավական նախագծերը։ Այս դեպքում խոսքը ոչ միայն իրավական համակարգի, այլև կրթական համակարգի, տնտեսական համակարգի մասին է։ Այդ պարագայում, նման գործողությունները չէին կարող համարվել լեգիտիմ, որովհետև Ազգային ժողովն արդեն տված կլիներ գնահատական, թե  ինչպիսին չի կարող լինել պատգամավորների պահվածքը, որովհետև դա պետության զավթմանը բնորոշ վարքագիծ ու մտածելակերպ է։ Իսկ այն, որ քրեական աշխարհը պետության զավթման ժամանակահատվածում հիմնական գործիքներից և ինստիտուտներից մեկն է եղել իշխանության ձեռքին, դա փաստ է։ Դա այնքան բացահայտ փաստ է, որ դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան, լուսանկարներ կան, զեկույցներ կան և այլն։ Ի վերջո, 10 մլրդ դոլարը հենց այնպես չի գնացել Հայաստանից։ Իրավապահ համակարգը, ըստ էության, անգործության է մատնված եղել պետության դեմ կատարված հանցագործությունների կանխման և բացահայտման հարցում, որովհետև նրանք ենթարկվել են պետությունը զավթողներին։ Այս հարցում նրանց գործընկերը եղել է քրեական աշխարհը։

 

Կարևոր է, որ այս ԱԺ-ում առաջին անգամ հստակ դրսևորվեց դիրքորոշումը, որ անթույլատրելի է համարվում քրեական գործելակերպի, բառապաշարի, վարքագծի դրսևորումը։ Այսինքն՝ զրո հանդուրժողականություն քրեական կեցվածքի, բառապաշարի նկատմամբ։ Սա շատ կարևոր է»,-հավելել է նա։

 

lragir.am

views: 338

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color