Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ունենա քաղաքական իշխանությունից անկախ գործելու երաշխիքներ». իրավապաշտպան

July 9, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Քաղաքացիական հասարակությունը պատրաստվում է առաջարկություններ ներկայացնել կառավարությանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ձևաչափի վերաբերյալ։ Այդ թվում` կարևոր առաջարկություններից մեկն այն է, որ հատուկ քննչական ծառայությունը ոչ թե պետք է լուծարվի, այլ հզորացվի։ Այս մասին «Մեդիալաբին» ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որը ղեկավարելու է հենց ինքը՝ վարչապետը։ 

 

Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը ենթադրում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝հակակոռուպցիոն կոմիտե անվամբ։ Այն լինելու էբավականին լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին։ Մասնավորապես, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունըհարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցեն հակակոռուպցիոն կոմիտեին: Այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունըպետք է իրականացնի ԱԱԾ-ն: Իսկ ՀՔԾ-ն, նախատեսվում է, պետք է լուծարվի։

 

«Մենք քննարկում ենք այս փոփոխությունները։ Առաջարկվում է նաև կոռուպցիոն գործերով հատուկ մասնագիտացված դատարանների ձևավորում։ Այդտեղ մենք տեսնում ենք դատախազական հսկողության իրականացման հետ կապված հարցեր, որոնք քննարկման ենթակա են։ Դա դատախազության ստորաբաժանո՞ւմ պետք է լինի, թե՞ առանձին հսկողության մարմին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ ՀՔԾ-ի լուծարման հետ կապված հարցեր են առաջ գալիս։ «Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որգտնում ենք, որ ԱԱԾ-ն որևէ քննչական գործառույթ չպետք է ունենա։ Բայց այս փաստաթղթով առաջարկվում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեպքում քննություն պետք է իրականացվի ԱԱԾ-ի կողմից։ Դա մեր մոտեցմանը լրիվ հակասում է։ Մենք գտնում ենք, որ այդ գործերով կարող է զբաղվել նաև հատուկ քննչական ծառայությունը։ Այսինքն՝ ՀՔԾ-ն ոչ թե պետք է լուծարել, այլ հզորացնել։ Այդ կառույցը նաև պետք է զբաղվի հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ։ ՀՔԾ-ին նաև պետք է տրամադրվի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու գործիքակազմը»,- ասում է իրավապաշտպանը։

 

Հակակոռուպցիոն կոմիտեի պետի թեկնածուն, ըստ նրա, պետք է մասնագիտացված խորհրդի կողմից առաջադրվի և Ազգային ժողովի կողմից հաստատվի։ Իսկ եթե ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է, ապա այդ դեպքում նաև ընդդիմության ձայները պետք է որոշիչ դեր ունենան պետի նշանակման հարցում։ Այսինքն՝ քաղաքական անկախության երաշխավորման հետ կապված հարցեր կան նաև, նկատում է Սաքունցը։

 

Թեև շատ հարցեր կան, բայց, նրա խոսքով, կարևորն այն է, որ այս փաստաթուղթը թարմություն է մտցնում, ինստիտուցիոնալ նոր փոփոխություններ է առաջադրում։

 

«Մնում է պարզապես ավելի կոնկրետացնել, հստակեցնել, հասկանալ, թե այն, ինչ առաջարկվում է, արդյոք իրապես բավարա՞ր է անկախության, արդյունավետության, քաղաքական իշխանությունից անկախ գործելու համար։ Այս երաշխիքներն ապահովվա՞ծ են, թե՞ ոչ, դրա ուղղությամբ դեռևս քննարկումներ են ընթանում»,- նշում է իրավապաշտպանը։

 

Իսկ այն, որ հակակոռուպցիոն խորհուրդը գործելու է վարչապետի ղեկավարությամբ, Արթուր Սաքունցի խոսքով, դրանով քաղաքական կախվածության խնդիր չի առաջանում։ Նրա կարծիքով՝ խորհուրդը կարող է նաև քաղաքական ծրագրեր քննարկել։ Ի վերջո, եթե կան նախագծեր, դրանք Ազգային ժողովն է կամ ընդունելու, կամ մերժելու։ Կարևորը քննության հետ առնչություն ունեցող հակակոռուպցիոն կոմիտեի անկախության ապահովումն է։

 

«Իհարկե, կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականկության մտածելակերպի հարցերը պետք է գործադիրի ուղղակի պարտավորությունը լինեն։ Այնտեղ կա օրենսդրական կարգավորումների մի ամբողջ շերտ, որը գործադիրը կարող է կարգավորել։ Բայց շատ կարևոր է, որ այդ կոռուպցիոն հանցագործություններով քննություն իրականացնող մարմիններն անկախ լինեն»,- կարևորում էՍաքունցը։

 

medialab.am

views: 942

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color