Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Համամասնական ընտրակարգից այս պահին հետ կանգնելը ամենավատ բանը կլինի․ Վարդինե Գրիգորյան

March 26, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների հանձնաժողովի խորհրդակցական աշխատանքային խմբի անդամ Վարդինե Գրիգորյանը New Armenia.am-ի հետ զրույցում խոսեց իրենց կողմից ներկայացված այն առաջարկների մասին, որոնք չեն ընդունվել Արդարադատության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

 

Գրիգորյանն ընդգծեց, որ ներկայացված առաջարկությունների նպատակն էր ընտրական գործընթացում որոշակի սկզբունքներ սահմանել, որոնք չէին ենթադրի քրեական պատասխանատվություն։

 

«Զուտ իրավական առումով, գուցե, հնարավոր չէր այս սկզբունքները կյանքի կոչել, բայց հաստատ հնարավոր կլիներ գտնել ինչ-որ մեխանիզմներ, որոնք ցույց կտային, որ այս սկզբունքները իրատեսական են ու կիրառելի։ Այդպիսի սկզբունքներ էին 1) ընտրական գործընթացի մատչելիություն, 2) թեկնածուների գրանցման հավասար և արդար պայմաններ, 3) խտրականության և ատելության խոսքի բացառում, 4) արդար և բարեխիղճ մրցակցություն, 5) ֆինանսների թափանցիկություն և հաշվետվողականություն, 6) վարչական ռեսուրսի չարաշահման արգելք, 7) արդյունավետ վարչարարություն, 8) հանրային վերահսկողության հնարավորություն, 9) ընտրությունների արդյունքների վստահելիություն, 10) բողոքարկման ընթացակարգերի արդյունավետություն»,-ասաց Գրիգորյանն ու ընդգծեց, որ այս սկզբունքները կարող էին կիրառվել, սակայն կար ռիսկի չգնալու խնդիրը։

 

Գրիգորյանը վստահեցրեց, որ այս սկզբունքների իրականացումը կարճ ժամանակում գուցե և խնդրահարույց լիներ, բայց երկարաժամկետ առումով դրա իրականացումը հնարավոր է։

 

«Առաջարկները չեն ընդունվել այն պատճառաբանությամբ, որ որոշակիություն չկա, և եթե օրենքում ենք գրում՝ պետք է այդ ամենը ունենա իրավական բացատրություն ու որոշակիություն, բայց քանի որ սրանք սկզբունքներ են, իրականում կարիք չկար մանրամասնել այնպես, ինչպես ենթադրվում է օրենքում, օրինակ՝ մենք ասում ենք հավասարություն, չենք բացատրում, թե դա ինչ է, որովհետև հասկանում ենք»,- ասաց Գրիգորյանը։

 

Խոսելով հնչող քննադատությունների մասին, որ պետք չէ փոխել ընտրակարգը, Վարդինե Գրիգորյանը նշեց, որ 2018թվականից բոլորն ասում էին, որ պետք է փոխել ընտրակարգը, իսկ հիմա դժվար է հասկանալ, թե ինչու են մարդիկ դեմ արտահայտվում դրան․

 

«Համամասնական ընտրակարգից այս պահին հետ կանգնելը, կարծում եմ, ամենավատ ու անկանխատեսելի բանը կլինի, որ կարող է տեղի ունենալ, որովհետև քաղաքական կուսակցությունների մեծ մասը չեն կարողանալու մասնակցել ընտրություններին», — եզրափակեց Վարդինե Գրիգորյանը։

 

newarmenia.am

views: 143

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color