Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տեղեկություն՝«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքների վերաբերյալ. ՀՀ արդարադատության նախարարություն

September 1, 2021

Publications | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Նախօրեին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զանգվածային լրատվության միջոցներով «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքների վերաբերյալ հրապարակմամբ էր հանդես եկել, որի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

 

Դեռևս 2020թ. դեկտեմբերի 14-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ) դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն)՝ խնդրելով համապատասխան տեղեկատվություն Նախագծի վերաբերյալ ստացած դիրքորոշումների և այդ ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

 

Ի պատասխան դրա՝ Նախարարությունը 2020թ, դեկտեմբերի 25-ի թիվ 06/14.1/29412-2020 գրությամբ Գրասենյակին հայտնել է, որ Նախագիծը կյանքի կոչելու նպատակով Նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվել դեռևս Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2020թ. փետրվարի 19-ին կայացած նիստի արդյունքներով, երբ հարցումներ են ուղարկվել համապատասխան շահագրգիռ գերատեսչություններ, որոնց կողմից չեն ներկայացվել նախագիծը կյանքի կոչելու առաջարկներ: Այդուհանդերձ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով ի հայտ եկած նոր իրողությունները, ինչպես նաև Գրասենյակից ստացված վերը նշված հարցումը՝ Նախարարությունը 2020թ. դեկտեմբերի 25-ի թիվ 01/14.1/29415-2020 գրությամբ ևս մեկ անգամ դիմել է ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարություններին՝ խնդրելով կրկին դիրքորոշում ներկայացնել Նախագծի կամ, ընդհանրապես, նման Նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ:

 

Ի պատասխան վերը նշված գրության ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2021թ. հունվարի 21-ի թիվ 1111/1685-21 գրությամբ հայտնել է, որ Նախագծի ընդունումը համարում է նպատակահարմար, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը ս.թ. փետրվարի 1-ի թիվ ՊՆ/510/438-2021 գրությամբ՝ Օրենքի նախագծի ընդունումը ներկա փուլում համարել է ոչ նպատակահարմար:

 

Նշվածի համատեքստում, հրապարակման պնդումն առ այն, որ Արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի համարում Նախագծի ընդունումը չի համապատասխանում իրականությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախարարությունը 2021թ. փետրվարի 8-ի թիվ 06/14.1/2749-2021 գրությամբ անմիջապես Գրասենյակին փոխանցել ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարությունների դիրքորոշումները՝ միաժամանակ հայտնելով, որ  հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Նախագծի մշակման նպատակով իրավասու մարմին հանդիսանալու հանգամանքը և հիմք ընդունելով վերջինիս դիրքրոշումը առ այն, որ Օրենքի նախագծով ներկայացված հարաբերությունները գրեթե ամբողջովին կարգավորված են և առանձին օրենքի ընդունումը ներկա փուլում նպատակահարմար չէ, այդուհանդերձ  Նախարարությունը հայտնել է իր պատրաստակամությունը իրավասու մարմնի նախաձեռնությամբ հետագայում ըստ անհրաժեշտության համապատասխան օրինագծի մշակման աշխատանքներում ներգրավման հարցում:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

views: 31

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color