Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Փնտրում ենք իրավախորհրդատու Երևանում․ վերջնաժամկետ` փետրվարի 10

January 27, 2021

Job and training opportunities | Announcements | Publications

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հաստիքի անվանումը

 

Իրավախորհրդատու- աշխատանքային իրավունքներ

 

Հիմնական պարտականությունները

 

1.աշխատանքային իրավունքի խախտման դեպքերով Կազմակերպություն դիմած քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում դեմ առ դեմ և հեռավար պայմաններում,

2.իրավախորհրդատվության վերաբերյալ տեղեկությունների բազայի վարում, 

3.կազմակերպություն դիմած քաղաքացիներին աշխատանքային իրավունքի խախտման դեպքերով անհրաժեշտ դիմումների, բողոքների, հայցադիմումների (և դրանց պատասխանների), վերաքննիչ և վճռաբեկ բողոքների (և դրանց պատասխանների),  և այլ (իրավական) փաստաթղթերի պատրաստում, 

4.աշխատանքային իրավունքին առնչվող դեպքերով կազմակերպության անունից պատրաստվող հարցումների, դիմումների, բողոքների, հայցադիմումների և այլ փաստաթղթերի  մշակում,

5.մասնակցություն կազմակերպության կողմից աշխատանքային իրավունքի պաշտպանության բնագավառում իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը,

6.ծրագրային հաշվետվությունների ներկայացում (ըստ պահանջի),

7.տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:

 

Ներկայացվող պահանջներ՝



☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն

☑️Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (աշխատանքային իրավունքների բնագավառում փորձառությունը կդիտվի որպես առավելություն)

☑️Վերլուծական հմտություններ

☑️Համակարգչային հմտություններ

☑️Հայերեն լեզվի գերազանց իմացություն, oտար լեզուների իմացություն (ցանկալի է)

☑️Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում

☑️Պատրաստակամություն պաշտպանել քաղաքացիների աշխատանքային իրավունքները, 

☑️Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն

☑️Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների

☑️Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

  

📍Աշխատավայր՝ ք. Երևան,  Արգիշտի 7/4

⏰Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

📩Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ «Իրավախորհրդատու - Աշխատանքային իրավունքներ․ Երևան», մինչև 2021 թ.-ի փետրվարի 10-ը:

 

☑️Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

views: 438

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color