Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանի Հանրապետությունը Վ․Բալանդինին տրամադրեց փախստականի կարգավիճակ, նա չի արտահանձնվի Բելառուսին

October 22, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հաջողության պատմություններ | Նորություններ

2024թ․-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշում է կայացրել Վ․Բալանդինին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին։ ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ավելի քան 8 ամիս զբաղվել են Բալանդինի իրավունքների պաշտպանությամբ՝ կանխելու վերջինիս արտահանձնումը Բելառուսի Հանրապետությանը։ Վ․Բալանդինը այլևս արտահանձնման վտանգի տակ չէ, քանի որ  ՀՀ-ում ունի փախստականի կարգավիճակ և կոնվենցիոն նորմով արգելվում է նրա արտահանձնումը։ 

 

Հիշեցնենք, որ Վ․Բալանդինի նկատմամբ Բելառուսում հարուցվել է քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, քանի որ Վ․Բալանդինը մասնակցել էր անհնազանդության ակցիաներին՝ իրացնելով արտահայտվելու ազատության իր իրավունքը։ Վ․Բալանդինը Հայաստանում անազատության մեջ էր 2024 թ․ մարտի 10-ից։

 

Վ․ Բալանդինի գործով ՀՔԱՎ-ի կատարած աշխատանքները՝

 

Հայաստանը պետք է մերժի մահապատիժ կիրառող պետության արտահանձնման պահանջը

 Բելառուսին արտահանձնելուց հետո Վ․Բալանդինի իրավունքների ամեն մի խախտման համար պատասխանատու է լինելու Հայաստանի Հանրապետությունը

Դիտումներ՝ 172

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????