Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առանց վեթինգի Հակակոռուպցիոն դատարա՞ն․ մասնագետները խնդրահարույց կետեր են մատնանշում

January 19, 2022

Տեսադարան

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից երեք տարի է անցել, բայց Հայաստանում դեռևս չի գործում խոստացված Հակակոռուպցիոն դատարանը։ Դեռ 2020 թվականի հուլիսի վերջին Արդարադատության նախարարությունն առաջարկում էր մինչև 2021 թվականի հունվարը ստեղծել մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով։

 

Ըստ նախնական տարբերակի՝ Հակակոռուպցիոն դատարանն ունենալու էր 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեին կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, 5-ը՝ պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ու ապօրինի գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ըստ նախագծի, ունենալու էր 10 դատավոր, որոնք ընտրվելու էին խիստ սահմանափակումներով։

 

Երեք տարվա ընթացքում, սակայն, իրավիճակը բավականին փոխվեց։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջապես ընդունվեց նախորդ տարվա ապրիլին։ Նախնական տարբերակից, սակայն, դուրս մնաց այդքան քննարկված՝ սահմանափակումների և բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտադիր պահանջի կարգավորումների կետը։ Ընդունված օրինագիծը հավանության չարժանացավ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։  Նրա դիտարկմամբ՝ օրենքների փաթեթն առերևույթ հակասում էր Սահմանադրությանը։

 

Մոտ կես տարի դիմումը քննելուց հետո՝ Բարձր դատարանը որոշում կայացրեց մերժել նախագահի բողոքը։ Հատկանշական է, սակայն, որ որոշումն ընդունվել էր «կողմ» և «դեմ» ձայների հավասարության պայմաններում։ Օրենքը, փաստացի, մտավ օրինական ուժի մեջ։

 

Թեև Բարձրագույն դատական խորհրդում հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվում են որակավորման քննություններ, սակայն անցողիկ շեմը հաղթահարածները դեռևս չեն համարվում Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ։

 

Գաբուզյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հիմքում դրվել են երեք սկզբունքներ, որոնք թույլ կտան հնարավորության սահմաններում նվազեցնել դատական գործընթացի ձգձգումները։

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ խիստ մտահոգիչ են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը։ Նրա խոսքով՝ եթե ուսումնասիրությանը զուգահեռ քննվող քրեական գործով մեղադրյալն արդարացվի, ապա նա կարող է հետ վերադարձնել իրենից վերցված գույքը՝ այսպիսով պետության համար լուրջ խնդիրներ առաջացնելով։

 

Մասնագիտական դատարանի ձևավորումը թեև դրական քայլ է, սակայն դրա համար անհրաժեշտ պայմանները՝ դատական իշխանության համակարգում որակական արմատական փոփոխությունների կատարումը, մինչ օրս չեն կատարվել, ինչը կարող է բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ․ այս մասին բարձրաձայնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումներ՝ 47

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????