Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պուտինի միջուկային սպառնալիքը խուճապի դրսևորում է․ ռեժիմը վախեցած է պատժամիջոցներից, մեկուսացումից․ Արթուր Սաքունց

March 24, 2022

Տեսադարան

«Ռուսաստանի մեկուսացումը, պատժամիջոցները, նաև՝ տնտեսական հնարավորությունների սահմանափակումը, որը կարո՛ղ էր օգտագործվել Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան շարունակելու նպատակով, իմ համոզմամբ՝ միայն վախեր են առաջացրել Վլադիմիր Պուտինի ռեժիմի ներսում»,- Factor TV-ի հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնում ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նշենք, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր CNN-ի հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե իրենց պետության գոյությանը վտանգ սպառնա։

 

Իրավապաշտպանը շարունակում է՝ խստագույն պատժամիջոցները ո՛չ միայն անմիջապես Վլադիմիր Պուտինի իշխանության դեմ են, այլև՝ օլիգարխների, նրա շրջապատի, որոնք ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ են կանգնել պատերազմի սկսումից ի վեր․ «Պուտինը կորցրել է ուժայինների, իր շրջապատի նկատմամբ վստահությունը, և միջուկային զենքի մասին խոսակցությունը ինքնապաշտպանության մղումով է, որովհետև վստահաբար՝ ոչ մի ուժ նպատակ չունի հարձակվելու ՌԴ-ի վրա, բայց պուտինյան ռեժիմի գործողությունները սանձելու խնդիրն իհարկե կա»,- եզրակացրել է Արթուր Սաքունցը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Դիտումներ՝ 20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????