Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խնդրահարույց են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները․ դրվագային լուծումներ են տալիս խնդիրներին, ո՛չ համակարգային․ իրավաբաններ

October 26, 2021

Տեսադարան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է առաջարկված նախագիծը՝ վեր հանելով մի շարք թերացումներ: Oրերս պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել են առաջարկներ։ Ի թիվս այլ հարցերի՝ ՀՔԱՎ իրավաբաններ Սոֆյա Պետրոսյանը և Տիրուհի Վարդանյանը խնդրահարույց են համարում այն, որ առաջարկվող նախագծով սահմանվում է՝ աշխատող անձը կարող է դիմել դատարան, եթե համաձայն չէ աշխատանքային պայմանների փոփոխման, աշխատանքային հարաբերությունների դադարեցման, իր իրավունքների առերևույթ խախտման այլ դեպքերում։ Ըստ մասնագետների՝ նման դրույթի նախատեսմամբ սահմանափակվում է աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության իրականացումը։ Առաջարկում են հավելումներ կատարել։

 

Հայաստանում աշխատողը կարող է ենթարկվել տարատեսակ հետապնդումների ղեկավարության կողմից։ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջներով հայցային վաղեմության պահանջ չտարածելու մասին դրույթ, մինչդեռ, ըստ ՀՔԱՎ մասնագետների, սահմանված չէ ամենից շատ տարածված հանցադեպերից մեկը, երբ սեռական հետապնդման միջոցով նսեմացվում է անձի արժանապատվությունը։

 

Հայաստանյան իրականության մեջ առավել հանդիպող խախտումներից մեկն այն է, երբ քաղաքացին աշխատում է սահմանված ժամից ավելի, սակայն հավելավճարներ չեն սահմանվում, տրվելու դեպքում էլ հասկանալի չի դառնում՝ արդյո՞ք արդարացի է այդչափ գումար տրամադրելը։ Իրավաբանները հարցազրույցում առաջարկում են կոնկրետացնել խախտումների դեմ սահմանված կարգավորումները։

 

Եվ մեկ կարևոր խնդիր՝ աշխատանքային պայմանագրի լուծման թեմայով․ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործող օրենսգիրքն ընդարձակում է գործատուի կամքի ազատությունը՝ իր նախընտրած աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու հարցում։ Մասնագետները, թեև որոշ վերապահումներ ունեն այս հարցում, այդուհանդերձ, նկատում են առաջընթաց։

 

Ամփոփելով․ ՀՔԱՎ իրավաբաններ Սոֆյա Պետրոսյանը և Տիրուհի Վարդանյանը, ընդհանուր առմամբ, խնդրահարույց են համարում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները՝ կարծիք հայտնելով, որ գործ ունենք դրվագային և ո՛չ համակարգային լուծումների հետ։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Դիտումներ՝ 29

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????