Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավական գնահատականները, փաստարկները կունենան նաև քաղաքական նշանակություն․ Արթուր Սաքունց

December 3, 2020

Տեսադարան

Իրավապաշտպան կազմակերպությունների ամենից կարևոր առաքելությունն այն է, որ այն միջազգային կառույցները, որոնց անդամակցնում են Հայաստանն ու Ադրբեջանը, իրազեկված լինեն, թե ինչ է տեղի ունենում։ Այս մասին այսօր «Ի՞նչ խնդիրներ է բարձրացրել ՀՀ-ն ՄԻԵԴ դիմումներում պատերազմի ընթացքում» թեմայով առցանց քննարկման ժամանակ կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Պատերազմ սկսելը մեկ բան է, բայց պատերազմի հետևանքներին առնչվելը բոլորովին այլ բան։ Այնպես չէ, որ ամեն ինչ ռազմակաճակատում, կամ պատերազմի ընթացքում արվեց, անհետևանք մնաց։ խնդիրը պատերազմական հանցագործությունների հետևանքների համար պատասխանատվությունն է, և այս առումով մենք լուրջ անելիքներ ունենք՝ փաստահավաք աշխատանքները, իրազեկումը, ներգրավումը, մասնակից դարձնելը և այդ ամենի ուղղությամբ վերաբերմունք ձևավորելը, որոնց վերաբերյալ աշխատանքներ տարվում են։ Այդ ամենը, իմ համոզմամբ, կունենան և պետք է ունենան քաղաքական ազդեցություն, պետության կողմից դրանք պետք է կարողանան օգտագործել։ Փաստարկները, իրավական գնահատականները պետք է ունենան քաղաքական նշանակություն։ Սա ցանկություն է և ակնկալիք»,- նշեց իրավապաշտպանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։


Դիտումներ՝ 163

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????