Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Շատերն են վախենում անցումային արդարադատությունից, չգիտեմ՝ ալերգիա ունեն, հոգեխանգարմունքի մեջ են ընկնում․ Արթուր Սաքունց

April 5, 2019

Տեսադարան

Այն դատարանները, որոնք մասնակից են եղել մարդու իրավունքների կոպիտ խախտումներին կամ որոշումներ են կայացրել քաղաքական ընդդիմադիրների և այլախոհների նկատմամբ՝ նրանց ճանաչելով մեղավոր, արդյոք այժմ կարո՞ղ են ճանաչել այդ նույն մարդկանց իրավունքների խախտումները։

 

Այս հարցն այսօր ԱԺ-ում մեկնարկած  «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկաներին ուղղեց իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ այս հարցադրումները ոչ թե հռետորական են, այլ մտահոգություններ, որոնց մասին կբարձրաձայնվեն 2020 թվականին Հայաստանի մասին զեկույցի ներկայացման ժամանակ։ Անդրադառնալով  դատաիրավական համակարգի խնդիրներին՝ Սաքունցը նշեց, որ եթե նախկինում այդ խախտումների բարձրաձայնման հարցում հանդիպում էին բարիկադների  իշխանությունների կողմից, ապա այժմ տրամաբանություն է փոխվել, կա քաղաքական կամք, որը պետք է արտահայտվի ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով:

 

«Շատերն են վախենում անցումային արդարադատությունից, չգիտեմ՝ ալերգիա ունեն, հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, սակայն  նրա բուն էությունը ճշմարտության բացահայտումն է»,- ընդգծեց  Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

factor.am

Դիտումներ՝ 637

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????