Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ապրիլյան պատերազմի չբացահայտված և մութ կողմերը․ հետաքննության հրամայական

May 31, 2019

Տեսադարան

Աշխարհաքաղաքական կոնտեքստից զատ, քառօրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովին պետք է հետաքրքրի նաև հնարավոր կոռուպցիան և չարաշահումները Զինված ուժերում։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից ամիսներ անց ՀՔԱՎ-ի ներկայացուցիչները հանդիպել էին 94 զոհվածից 71-ի ընտանիքներին։ Հետաքննության վրա հիմնված զեկույցը փաստում է, որ Ապրիլյան պատերազմում զոհված 94 զինծառայողներից առնվազն 15-ն ունեցել է առողջական խնդիրներ, առնվազն 3-ը մահացել է պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով։ Զինամթերքի բացակայությունը և անսարքությունը պատճառ են դարձել առնվազն 12 զինծառայողի մահվան։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատմում է, որ այն ժամանակ զեկույցն ուղարկվել էր, թե՛ ԱԺ, թե՛ իրավապահ կառույցներին, սակայն դրան չհետևեցին իրավական հետևանքներ։ Ահա թե ինչու նա չի կիսում հանձնաժողովի ստեղծումը քննադատողների տեսակետը, որոնք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են։

 

«Նման կերպ մտածողները հերթական անգամ փորձում են մարդկային զոհերի հերոսացման միջոցով կոծկել հանցագործությունները պետության և քաղաքացիների նկատմամբ, և ավելին՝ իրենք շատ լավ գիտակցում են, որ այդ կոռուպցիոն բնույթի կազմակերպված հանցագործության մեջ մեղավոր են հենց իրենք։ Շատ ակնառու է, թե գեներալների մեծածավալ հարստությունը ինչի արդյունք է, արդյունք այն միջոցների, որ հատկացվում էր պաշտպանության բնագավառին և յուրացվում էին պաշտպանությունը կազմակերպողների կողմից։ Ապրիլյան պատերազմը, ցավոք սրտի, զոհերի միջոցով բացահայտեց ողջ սնանկությունը կեղծ բարեպաշտների և հայրենասերների, որոնք իրենց էությամբ կոռումպացված են, հակապետական և հակամարդկային»,- ասաց Սաքունցը:

 

Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի ճշմատությունն Ապրիլյան պատերազմի մասին։ Իսկ դրա համար, իրավապաշտպանի խոսքով, հանձնաժողով պետք է հրավիրվեն 2016 թվականին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահը, պաշտպանության նախարարը և նրա տեղակալները, Գլխավոր շտաբի պետը։ Բայց առավել կարևոր է, որ բացահայտումներին հաջորդեն իրավական գնահատականները, ինչը, ըստ Արթուր Սաքունցի, հիմնական երաշխիքն է նմանատիպ հանցագործությունների հետագա  բացառման։ 

factor.am

Դիտումներ՝ 657

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????